Ինչո՞ւ եմ ստացել էլ.փոստ իմ հաշվի նոր մուտքի մասին։

Airalo հաշվի անվտանգությունն ապահովելու համար մենք կարող ենք ձեզ ծանուցել՝ ձեր հաշիվ մուտքգործման նոր փորձ նկատելու դեպքում։ 

Եթե էլեկտրոնային նամակ ստանաք ձեր հաշիվ մուտքգործման նոր փորձի մասին, հնարավոր է՝ դուք եք մուտք գործել ձեր հաշիվ նոր վայրից կամ նոր սարքով։

Երբ հայտնաբերենք ձեր հաշիվ մուտքգործման նոր փորձ, մենք ձեզ էլեկտրոնային նամակ կուղարկենք՝ նշելով մուտք գործելու ամսաթիվը, ժամը, վայրը և սարքը։

Ի՞նչ պետք է անեմ, եթե այդպիսի նամակ ստանամ

Եթե դուք ճանաչում եք մուտքանունը, ապա ոչինչ ձեռնարկել պետք չէ։ 

Եթե չեք ճանաչում մուտքանունը, խորհուրդ ենք տալիս վերադնել գաղտնաբառը՝ ձեր հաշիվն անվտանգ պահելու համար։ Գաղտնաբառը փոխելիս դուք դուրս կգաք ձեր հաշվից բոլոր սարքերում։

Ի՞նչ անեմ՝ իմ հաշվում այլ կասկածելի գործողություններ նկատելու դեպքում

Եթե նկատել եք այլ կասկածելի գործողություններ ձեր հաշվում, օրինակ՝ անհայտ գնումներ, խորհուրդ ենք տալիս անմիջապես փոխել գաղտնաբառը։ 

Եթե ձեր հաշվում նկատել եք անհայտ գնումներ, կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ. մենք կարող ենք լրացուցիչ տեղեկություններ պահանջել՝ ձեզ լավագույն օգնություն ցուցաբերելու համար։

Եթե հարցեր կամ մտահոգություններ ունեք, կարող եք դիմել մեզ ցանկացած ժամանակ։ Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով և միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x