Երբ կարող եմ eSIM-ը նորից օգտագործել

Երբ կարելի է eSIM-ը նորից օգտագործել.

  • eSIM-ն ունի ինտերնետ փաթեթների վերալիցքավորման հնարավորություն, որոնք կարող եք գնել։
  • Այս eSIM-քարտը դեռ տեղադրված է ձեր սարքում։
  • Դուք կարող եք օգտագործել eSIM-ն աջակցվող երկրներում։
eSIM-քարտ գնելիս նշվում է՝ դրա համար կան վերալիցքավորման փաթեթներ, թե ոչ։ Եթե ​​պլանավորում եք նորից օգտագործել eSIM-քարտը, մի՛ ջնջեք այն:  Չօգտագործվող eSIM-ը կարող է տեղադրված մնալ, պարզապես անջատեք այն «Բջջային ինտերնետ պլաններ» բաժնում: Դուք կարող եք ինտերնետ փաթեթներ ավելացնել eSIM-ին, քանի դեռ դրանք հասանելի են։  eSIM-ի վերալիցքավորման հրահանգները տե՛ս Ինչպե՞ս վերալիցքավորել eSIM-քարտը հոդվածում Նկատի ունեցեք, որ eSIM-ը և ինտերնետ փաթեթները կարող են օգտագործվել միայն աջակցվող երկրներում։ 

Երբ չեք կարող eSIM-ը նորից օգտագործել.

  • Վերալիցքավորման հասանելի տարբերակներ չկան։
  • Դուք ցանկանում եք օգտագործել այս eSIM-ն այնպիսի երկրում, որը այն չի աջակցում: 
Եթե eSIM-ի համար վերալիցքավորման տարբերակներ չկան, նշանակում է՝ այն նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար։ Դուք կարող եք այն ապահով կերպով հեռացնել սարքից՝ ինտերնետ փաթեթն օգտագործելուց հետո: [Կարո՞ղ եմ eSIM-քարտը հեռացնել սարքից: - Airalo-ի օգնության կենտրոն] Այլ երկրում eSIM-ն օգտագործելու համար հարկավոր է, որպեսզի eSIM-ը և ինտերնետ փաթեթները աջակցվեն այդ երկրում: Այլապես դուք չեք կարողանա այն օգտագործել։ Համառոտ տեղեկատվություն.
  • Տեղական eSIM-ները գործում են միայն մեկ երկրում:
  • Տարածաշրջանային և միջազգային eSIM-ները գործում են մի քանի երկրներում։
Հարցեր ունենալու դեպքում դիմեք աջակցման ծառայություն։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Դեռևս օգնության կարի՞ք ունեք

Դիմեք մեզ, և մեր աջակցության թիմը հնարավորինս շուտ կպատասխանի ձեզ:
Ուղարկել մեզ հաղորդագրություն
Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x