Ինչպե՞ս QR կոդով տեղադրել Airalo-ի eSIM-ն iOS սարքում

Ոչ բոլոր iOS սարքերն են համատեղելի eSIM-ի հետ, ուստի խորհուրդ ենք տալիս նախ համոզվել, որ ձեր սարքն աջակցում է eSIM: Հետևեք այս հոդվածում ներկայացված քայլերին՝ ճշտելու համար՝ արդյոք ձեր iOS սարքն աջակցում է eSIM տեխնոլոգիան և կողպված չէ օպերատորի կողմից։

Համոզվելուց հետո, որ ձեր iOS սարքն աջակցում է eSIM տեխնոլոգիան և ունի կայուն ինտերնետ կապ, դուք կարող եք կարգավորել eSIM-ը՝ հետևելով այս քայլերին։

I. ՏԵՂԱԴՐՈՒՄ

  1. ԲԱՑԵՔ Airalo հավելվածը։
  2. ՍԵՂՄԵՔ Իմ eSIM-ները։
  3. ՀՊԵՔ այն eSIM-ին, որը ցանկանում եք տեղադրել։
  4. ՍԵՂՄԵՔ Դիտել հրահանգները։
  5. ՍԵՂՄԵՔ QR կոդ։
  6. ՍԵՂՄԵՔ Կիսել QR կոդը, այնուհետև ՍԵՂՄԵՔ Պահպանել պատկերը։
  7. ԴՈՒՐՍ ԵԿԵՔ Airalo հավելվածից, այնուհետև ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
  8. ՍԵՂՄԵՔ Շարժական կամ բջջային կապ։

  9. ՍԵՂՄԵՔ Ավելացնել eSIM։
  10. ՍԵՂՄԵՔ Օգտագործել QR կոդը։
  11. ՍԵՂՄԵՔ Բացել լուսանկարները։

  12. ԸՆՏՐԵՔ պահպանված QR կոդը։
  13. ՍԵՂՄԵՔ Շարունակել երկու անգամ։
  14. ՍՊԱՍԵՔ մի քանի րոպե, մինչև eSIM-ն ակտիվանա։
  15. ՍԵՂՄԵՔ Պատրաստ է։

  16. ԱՎԵԼԱՑՐԵՔ Բջջային/շարժական պլան պիտակը նոր տեղադրված eSIM-ին։
  17. ՍԵՂՄԵՔ Երկրորդային։
  18. ՄՈՒՏՔԱԳՐԵՔ Airalo կամ ձեր ուզած պիտակը։
  19. ՍԵՂՄԵՔ Պատրաստ է։
  20. ՍԵՂՄԵՔ Շարունակել։

  21. ԸՆՏՐԵՔ ձեր հիմնական համարը՝ զանգերի և տեքստային հաղորդագրությունների համար։
  22. ՍԵՂՄԵՔ Շարունակել։
  23. ԸՆՏՐԵՔ ձեր հիմնական համարը՝ iMessage-ի և FaceTime-ի համար։
  24. ՍԵՂՄԵՔ Շարունակել։
  25. ԸՆՏՐԵՔ Airalo-ի eSIM-ը՝ բջջային/շարժական ինտերնետի համար։
  26. ՀԱՄՈԶՎԵՔ, որ «Թույլատրել բջջային ինտերնետի փոխարկումը» ընտրանքն անջատված է։
  27. ՍԵՂՄԵՔ Շարունակել։

Այս քայլերը կատարելուց հետո տեղադրման էջը կփակվի։

eSIM-ը տեղադրելուց հետո հետևեք eSIM-քարտի տեղադրման էջի հրահանգներին՝ ճիշտ կապ ապահովելու համար։

II. ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

  1. ՀՊԵՔ ձեր eSIM-քարտին։
  2. ՀԱՄՈԶՎԵՔ, որ eSIM-քարտը միացված է։ Եթե ոչ, ակտիվացրեք Միացնել այս համարը ընտրանքը։
  3. ՃՇՏԵՔ՝ արդյոք անհրաժեշտ է միացնել ինտերնետ ռոումինգը ձեր սարքում․ բացեք Airalo հավելվածը և տեսեք ձեր eSIM-քարտի հրահանգները։
  4. ՄԻԱՑՐԵՔ կամ ԱՆՋԱՏԵՔ ինտերնետ ռոումինգը։

  5. ԱՆՑԵՔ Բջջային կամ շարժական կապի կարգավորումներ։
  6. ՍԵՂՄԵՔ Բջջային կամ շարժական ինտերնետ և ընտրեք ձեր eSIM-ը։

Ձեր eSIM-ը պետք է ավտոմատ կերպով միանա աջակցվող բջջային ցանցին։

Կարող եք նաև դիտել iOS սարքում eSIM-ի QR կոդով տեղադրման հրահանգներն այս տեսանյութում ու հետևել դրանց՝

Եթե լրացուցիչ օգնության կարիք ունեք,դիմեք մեր աջակցման թիմին․ մենք սիրով ձեզ կօգնենք։

Ցանկանում եք ուրի՞շ եղանակով տեղադրել։ Կարող եք ընտրել տեղադրման այս եղանակները․

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Դեռևս օգնության կարի՞ք ունեք

Դիմեք մեզ, և մեր աջակցության թիմը հնարավորինս շուտ կպատասխանի ձեզ:
Ուղարկել մեզ հաղորդագրություն
Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2024