Ես չեմ կարողանում ջնջել Airalo-ի eSIM-ը իմ Samsung Galaxy S22 սարքում։ Ի՞նչ անել։

Samsung Galaxy S22 մոդելն օգտագործող որոշ օգտատերեր հայտնել են իրենց խնդրի մասին, որ չեն կարողանում ջնջել Airalo-ի eSIM-քարտի պրոֆիլն իրենց սարքում, կամ SIM-քարտի կարգավորիչը չի բեռնվում ծրագրային սխալի պատճառով։  Այս խնդիրը կարող է անհարմարություն առաջացնել, բայց մի՛ անհանգստացեք. հասանելի են լուծումներ, որոնք կօգնեն ձեզ կառավարել ձեր eSIM-ները, մինչև Samsung-ը ծրագրային ապահովման թարմացում կթողարկի՝ խնդիրը շտկելու համար։ Հետևեք ծրագրային ապահովման թարմացումներին։ Եթե առկա է թարմացում, ներբեռնեք և տեղադրեք այն։
  1. ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
  2. ՊՏՏԵՔ ՆԵՐՔԵՎ և ՍԵՂՄԵՔ Ծրագրաշարի թարմացում։
  3. ՍԵՂՄԵՔ Ներբեռնել և տեղադրել։
Հեռացրեք/Ավելացրեք ֆիզիկական SIM-քարտ։ Այս գործողությունը կստիպի SIM-քարտի կարգավորիչին վերաբեռնվել։
  1. SIM-քարտը հանելու սեղմակը ՄՏՑՐԵՔ անցքի մեջ, որպեսզի սկուտեղը դուրս գա։
  2. Զգուշորեն ԴՈՒՐՍ ՔԱՇԵՔ սկուտեղը բնիկից։
  3. Ֆիզիկական SIM-քարտը ԴՐԵՔ սկուտեղի վրա։
  4. Սկուտեղը նորից ՄՏՑՐԵՔ բնիկի մեջ։
Վերագործարկեք ձեր սարքը։ Սովորական վերագործարկումը կարող է լուծել ցանկացած տեխնիկական խնդիր։
  1. Միաժամանակ ՍԵՂՄԵՔ և ՊԱՀԵՔ կողքի կոճակը և ձայնի իջեցման կոճակը։
  2. ՍԵՂՄԵՔ Վերագործարկել։
  3. Նորից ՍԵՂՄԵՔ Վերագործարկել ընտրանքը։
Նորից դրեք ցանցային կարգավորումները։ Այս գործողությամբ կվերադրվեն ցանցային բոլոր կարգավորումները, այդ թվում՝ Wi-Fi-ը, բջջային ինտերնետը և Bluetooth-ը։
  1. ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
  2. ՊՏՏԵՔ ՆԵՐՔԵՎ և ՍԵՂՄԵՔ Ընդհանուր կարգավորում։
  3. ՍԵՂՄԵՔ Վերադնել։
  4. ՍԵՂՄԵՔ Վերադնել ցանցային կարգավորումները։
  5. ՍԵՂՄԵՔ Վերադնել կարգավորումները՝ հաստատելու համար։
Եթե վերոնշյալ հրահանգները կատարելուց հետո Airalo-ի eSIM-ի ջնջման հետ կապված խնդիրը շարունակվում է, դիմեք Samsung-ին կամ ձեր օպերատորին, քանի որ խնդիրը կարող է կապված լինել սարքի ծրագրային ապահովման հետ։ Հարցեր ունենալու դեպքում դիմեք աջակցման ծառայություն, և մենք սիրով ձեզ կօգնենք։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Դեռևս օգնության կարի՞ք ունեք

Դիմեք մեզ, և մեր աջակցության թիմը հնարավորինս շուտ կպատասխանի ձեզ:
Ուղարկել մեզ հաղորդագրություն
Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x