Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել ինտերնետ՝ օգտագործելով Airalo-ի eSIM-ը iOS սարքում

Եթե Airalo-ի eSIM-քարտը iOS սարքում տեղադրելուց հետո ինտերնետին միանալու հետ կապված խնդիրներ են ծագում, համոզվեք, որ հետևել եք eSIM-քարտի համար ինտերնետ հասանելիություն ստանալու հրահանգներին:

Դուք կարող եք դրանք գտնել ձեր Airalo հաշվում.

  1. ԲԱՑԵՔ Airalo հավելվածը։
  2. ՍԵՂՄԵՔ Իմ eSIM-ները։
  3. ՀՊԵՔ այն eSIM-ին, որը ցանկանում եք տեղադրել։
  4. ՍԵՂՄԵՔ Դիտել հրահանգները։
  5. ԳՏԵՔ Ինտերնետ հասանելիության հրահանգները։
Մինչ հաջորդ քայլերին անցնելը, համոզվեք, որ eSIM-քարտի համարը ՄԻԱՑՎԱԾ է և շարժական/բջջային ինտերնետն ընտրված է։
  1. ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
  2. ՍԵՂՄԵՔ Շարժական կամ բջջային կապ։
  3. ՀՊԵՔ ձեր eSIM-քարտին։
  4. ՀԱՄՈԶՎԵՔ, որ eSIM-քարտը միացված է։ Եթե ոչ, ՄԻԱՑՐԵՔ։
  5. ՍԵՂՄԵՔ Բջջային կամ շարժական ինտերնետ և ընտրեք ձեր eSIM-ը։

Ինչպես միանալ աջակցվող ցանցին․

  1. ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
  2. ՍԵՂՄԵՔ Շարժական կամ բջջային կապ։
  3. ՀՊԵՔ ձեր eSIM-քարտին։
  4. ՍԵՂՄԵՔ Ցանցի ընտրություն։
  5. ԱՆՋԱՏԵՔ «Ավտոմատորեն» ընտրանքը։
  6. ԸՆՏՐԵՔ ձեր eSIM-քարտի Ինտերնետ հասանելիության տվյալների մեջ նշված ցանցը։

Ինչպես թարմացնել APN կարգավորումները (անհրաժեշտության դեպքում).

ՃՇՏԵՔ՝ արդյոք անհրաժեշտ է փոխել APN-ը ձեր սարքում․ բացեք Airalo հավելվածը և տեսեք ձեր eSIM-քարտի հրահանգները։
  1. ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
  2. ՍԵՂՄԵՔ Շարժական կամ բջջային կապ։
  3. ՀՊԵՔ ձեր eSIM-քարտին։
  4. ՍԵՂՄԵՔ Շարժական կամ բջջային ինտերնետի ցանց։
  5. ՄՈՒՏՔԱԳՐԵՔ APN-ը APN-ի դաշտում։
  6. Մնացած դաշտերը ԹՈՂԵՔ դատարկ
  7. ՍԵՂՄԵՔ Վերադնել կարգավորումները, եթե ցանկանում եք, որպեսզի APN-ն ավտոմատ կերպով դրվի։

Ինչպես ակտիվացնել ինտերնետ ռոումինգը (անհրաժեշտության դեպքում)․

ՃՇՏԵՔ՝ արդյոք անհրաժեշտ է միացնել ինտերնետ ռոումինգը ձեր սարքում․ բացեք Airalo հավելվածը և տեսեք ձեր eSIM-քարտի հրահանգները։
  1. ԱՆՑԵՔ Կարգավորումներ։
  2. ՍԵՂՄԵՔ Շարժական կամ բջջային կապ։
  3. ՀՊԵՔ ձեր eSIM-քարտին։
  4. ՄԻԱՑՐԵՔ կամ ԱՆՋԱՏԵՔ ինտերնետ ռոումինգը։
Վերոնշյալ քայլերը ճիշտ կատարելուց հետո Airalo-ի eSIM-ը պետք է միանա ինտերնետին։ Եթե լրացուցիչ օգնության կարիք ունեք,դիմեք մեր աջակցման թիմին․ մենք սիրով ձեզ կօգնենք։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Դեռևս օգնության կարի՞ք ունեք

Դիմեք մեզ, և մեր աջակցության թիմը հնարավորինս շուտ կպատասխանի ձեզ:
Ուղարկել մեզ հաղորդագրություն
Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x