Ինչպե՞ս QR կոդով տեղադրել Airalo-ի eSIM-ը Samsung Galaxy սարքում

Ինչպե՞ս ստուգել՝ իմ Samsung Galaxy սարքն աջակցում է eSIM, թե ոչ

Not all Samsung Galaxy devices are eSIM-compatible, so it's a good idea to check that your device supports eSIMs before getting started. Please follow the steps in this article to check if your Samsung Galaxy device supports eSIMs and is carrier-unlocked.

Որտե՞ղ կարող եմ գտնել Airalo հավելվածում QR կոդով տեղադրման հրահանգները

Դուք կարող եք գտնել դրանք այս երկու տեղերից մեկում՝

  • Իմ eSIM-ները > Ձեր eSIM-ը > Դիտել մանրամասները > Ինչպես օգտվել eSIM-ից > Ինչպես տեղադրել eSIM-ը > QR կոդ
  • ԿԱՄ Իմ eSIM-ները > Ձեր eSIM-ը > Դիտել մանրամասները > Դիտել տեղադրման հրահանգները > QR կոդ

Ինչպե՞ս կարող եմ QR կոդով տեղադրել eSIM-ը Samsung Galaxy սարքում

  1. Բացեք Airalo հավելվածը
  2. Անցեք Իմ eSIM-ները և ընտրեք ձեր eSIM-ը
  3. QR կոդի սքրինշոթը արեք (կամ բացած պահեք հավելվածը՝ դրան հասանելիություն ունենալու համար)
  4. Բացեք Կարգավորումներ
  5. Ընտրեք Միացումներ
  6. Ընտրեք SIM-քարտի կարգավորիչ
  7. Ընտրեք Ավելացնել eSIM
  8. Ընտրեք Սկանավորել QR կոդը
  9. Ընտրեք Պատկերասրահ/Լուսանկարներ պատկերակը և ընտրեք QR կոդի սքրինշոթը (կամ սկանավորեք այն անմիջապես, եթե հնարավոր է)
  10. Ընտրեք Կատարված է, այնուհետև Ավելացնել
  11. Սպասեք մի քանի րոպե, մինչև eSIM-ն ակտիվանա

Որտե՞ղ կարող եմ գտնել Airalo հավելվածում միացման հրահանգները

Դուք կարող եք գտնել դրանք այս երկու տեղերից մեկում՝

  • Իմ eSIM-ները > Ձեր eSIM-ը > Դիտել մանրամասները > Ինչպես օգտվել eSIM-ից > Միանալ ցանցին > Ինչպես միանալ
  • ԿԱՄ Իմ eSIM-ները > Ձեր eSIM-ը > Դիտել տեղադրման հրահանգները > Էջ 2՝ 2-ից

Ինչպե՞ս միացնել Samsung Galaxy-ն բջջային ինտերնետին eSIM-ով

  1. Բացեք Կարգավորումներ > Միացումներ
  2. Ընտրեք Բջջային ինտերնետ և ընտրեք ձեր eSIM-ը
  3. Անհրաժեշտության դեպքում միացրեք Ինտերնետ ռոումինգը (տե՛ս eSIM-ի միացման հրահանգները հավելվածում)
  4. Անհրաժեշտության դեպքում թարմացրեք APN կարգավորումները (տե՛ս eSIM-ի միացման հրահանգները)

Ցանկանում եք ուրի՞շ եղանակով տեղադրել։ Կարող եք ընտրել տեղադրման այս եղանակները․

Ինչպե՞ս անմիջական եղանակով տեղադրել Airalo-ի eSIM-ը Samsung Galaxy սարքում

Ինչպե՞ս ձեռքով տեղադրել Airalo-ի eSIM-ը Samsung Galaxy սարքում

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x