Ինչո՞ւ է հայտնվում «Հնարավոր չէ ակտիվացնել eSIM-ը» սխալը iOS-ում

iPhone-ում eSIM-ը կարգավորելիս կարող եք տեսնել հետևյալ հաղորդագրությունը (կամ նման մի բան).

«Չհաջողվեց ակտիվացնել eSIM-ը։ Փորձեք նորից կամ օգնության համար դիմեք ձեր օպերատորին»։

Դա կարող է տեղի ունենալ մի քանի պատճառով. դրանցից մի քանիսը հեշտ է շտկել, իսկ մյուսների համար կարող է պահանջվել կարգավորումների արագ ստուգում։

Ստուգեք՝ արդյոք eSIM-ն արդեն տեղադրված է

Նույնիսկ եթե սխալ է առաջացել, հնարավոր է, որ ձեր eSIM-ն արդեն տեղադրված է սարքում։ 

Ճշտելու համար՝ ձեր սարքում տեղադրված է eSIM-ը, թե ոչ, կարող եք կատարել հետևյալ գործողությունները․

1. Բացեք Կարգավորումներ։
2. Ընտրեք Բջջային ինտերնետ կամ Շարժական ինտերնետ։
3. Ընտրեք Բջջային ինտերնետ և ընտրեք ձեր eSIM-ը։
4. Անցեք Բջջային ինտերնետ և ընտրեք eSIM-ը — այն կարող է կոչվել «Անձնական», «Ճամփորդական» կամ «Երկրորդական»։
5. Համոզվեք, որ Միացնել այս համարը գործառույթը միացված է։
6. Անհրաժեշտության դեպքում համոզվեք, որ միացված է Ինտերնետ ռոումինգը։

Եթե գտել եք eSIM-ը և ընտրել եք ճիշտ կարգավորումները, ապա այլևս ոչինչ անել հարկավոր չէ։ eSIM-ը կմիանա աջակցվող ցանցին, երբ հասնեք ձեր նպատակակետ։

Համոզվեք, որ ձեր սարքը միացված է ինտերնետին

Եթե չեք կարողանում պարզել՝ արդյոք eSIM-ը տեղադրված է, թե ոչ, և շարունակում է հայտնվել սխալի մասին հաղորդագրությունը, ստուգեք՝ արդյոք ձեր սարքը միացված է ինտերնետին. eSIM-ը տեղադրելու և ակտիվացնելու համար անհրաժեշտ է կայուն ինտերնետ կապ։

Երբ ձեր սարքը միանա ինտերնետին, փորձեք նորից տեղադրել eSIM-ը։ 

Վերագործարկեք ձեր սարքը

Սովորական վերագործարկումը հաճախ կարող է վերացնել համակարգային փոքր խափանումները, որոնք կարող են արգելափակել ակտիվացման գործընթացը։

Վերագործարկեք սարքը և ստուգեք՝ արդյոք eSIM-ը ցուցադրվում է կարգավորումներում։

Թարմացրեք ձեր սարքը

iOS-ի հին տարբերակներն օգտագործելիս երբեմն eSIM-ի ակտիվացման ժամանակ կարող են առաջանալ համատեղելիության հետ կապված խնդիրներ։ Ծրագրաշարի կանոնավոր թարմացումն օգնում է ապահովել, որպեսզի համակարգը կարողանա ճիշտ տեղադրել և կառավարել eSIM-ները։

Թարմացումից առաջ խորհուրդ ենք տալիս ամեն դեպքում ստեղծել ձեր iPhone-ի պահուստային պատճենը iCloud-ով կամ համակարգչով։

1. Անցեք Կարգավորումենր > Ընդհանուր տեղեկություններ > Ծրագրաշարի թարմացում։
2. Ներբեռնեք և տեղադրեք բոլոր հասանելի թարմացումները։
3. Վերագործարկումից հետո փորձեք նորից տեղադրել և ակտիվացնել eSIM-ը։

Ստուգեք՝ արդյո՞ք ձեր iPhone-ն ապակողպված է

Եթե ձեր հեռախոսը կողպված է օպերատորի կամ ցանցի կողմից, այն կարող է արգելափակել այլ օպերատորների eSIM-ների ակտիվացումը։

1. Անցեք Կարգավորումներ > Ընդհանուր տեղեկություններ > Տեղեկություններ։
2. Անցեք Օպերատորի կողմից կողպում։
3. Ստուգեք՝ արդյոք նշված է «SIM քարտի սահմանափակումներ չկան»։ 

Եթե «SIM քարտի սահմանափակումներ չկան» տեքստը բացակայում է, ապա օգնության համար դիմեք ձեր հիմնական բջջային կապի օպերատորին։

Անջատեք VPN-ը կամ սարքի պրոֆիլները

VPN-ը կամ բջջային սարքերի կառավարման (MDM) ծրագրաշարերը կարող են խանգարել eSIM-ի տեղադրմանը, ուստի տեղադրումից առաջ փորձեք անջատել VPN-ը։

Անցեք Կարգավորումներ > Ընդհանուր տեղեկություններ > VPN և սարքի կառավարում և ջնջեք այն բոլոր ծրագրաշարերը, որոնք ձեզ անծանոթ են կամ անհրաժեշտ չեն։

Եթե դուք կատարել եք վերոնշյալ քայլերը, բայց խնդիրը չի վերացել, մեր աջակցության թիմը միշտ ձեր տրամադրության տակ է։ Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով և պատրաստ ենք ձեզ օգնել։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x