Airalo-ի մասին
Ռոումինգի հսկայական վճարներ, կապի բացակայություն, անվճար Wi-Fi-ի հուսահատ որոնումներ․ այս ամենը մեզ էլ դուր չէր գալիս։ Դրա համար էլ մենք գործարկեցինք Airalo-ն։
Ի՞նչ է Airalo-ն
Airalo-ն աշխարհում eSIM-ների առաջին խանութն է: Մենք հասկացանք, որ eSIM-ները՝ թվային SIM քարտերը, կարող են օգնել լուծել արտերկրում ռոումինգի բարձր վճարների խնդիրը: Այժմ մենք առաջարկում ենք eSIM-ներ ավելի քան 200 վայրերում՝ ճկուն և մատչելի ինտերնետ ծածկույթ ունենալու համար։
Մեր առաքելությունը
Airalo-ի առաքելությունն է ապահովել կապի գլոբալ հասանելիություն բոլորի համար: Մենք ձգտում ենք ազատել ձեզ ռոումինգի սահմանափակումներից և վերջապես շտկել այն, ինչ տարիներ շարունակ սխալ է աշխատել։
Հակիրճ փաստեր
2019
Հիմնադրման տարին
20միլիոն+
օգտատերեր
200+
Երկրներ և տարածաշրջաններ, որտեղ մենք գործում ենք
Մեր ներդրումը
Որպես միջազգային կազմակերպություն՝ Airalo-ն ձգտում է բարելավել հնարավորինս շատ մարդկանց կյանքը: Այդ նախաձեռնություններից են «Մաքուր ջուր» նախաձեռնությունը Կամերունում, համագործակցությունը Children International-ի հետ՝ զարգացող երկրներում երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Ուկրաինայի, Մյանմայի և Ավստրալիայի համար ստեղծված օգնության տարբեր հիմնադրամները։
Վերահղում է դեպի Airalo-ի «Մեր ներդրումը» էջ
Մեր արժեքները
Airalo-ն ընկերություն է, որ բազմազանության, ներառականության և հավասարության ջատագովն է: Մեր միջազգային թիմի անդամները տարբեր մայրցամաքներից են՝ իրենց պատմություններով և եզակի փորձով: Մեր նպատակն է կապը հասանելի դարձնել բոլորին: Եվ սա պարզապես խոսքեր չեն, այլ սկզբունք, որով մենք ապրում ենք ամեն օր։
Սեփականության իրավունք
Կարեկցանք
Ինքնության պահպանում
Ժամանակին համընթաց
Վերահղում է դեպի «Մեր արժեքները» էջ։
Մեր թիմը
Մենք միջազգային կազմակերպություն ենք, որը գործում է մի քանի մայրցամաքներում։ Մեր թիմի բոլոր անդամներն աշխատում են հեռավար հիմունքով, բայց մենք հնարավորություններ ենք ստեղծում տարվա ընթացքում անձնական շփումների համար։
Վերահղում է դեպի «Աշխատանք Airalo-ում» էջ

Վերահղում է դեպի Airalo-ի էջ Apple-ի App Store-ում։
Վերահղում է դեպի Airalo-ի էջ Google Play Store-ում։