Airalo | About Airalo image

Airalo-ի մասին

Արտասահմանյան ուղևորությունից հետո դուք երբևէ ստացե՞լ եք ռոումինգի հսկայական հաշիվ։ Երբևէ պատահե՞լ է, որ առանց հեռախոսի կամ ինտերնետի եք մնացել ճամփորդելիս և հուսահատորեն փորձել եք անվճար Wi-Fi գտնել։ Երբևէ պատահե՞լ է, որ վազվզել եք օդանավակայանում՝ SIM քարտ փնտրելով։ Մեզ հետ այս ամենը պատահել է, դրա համար էլ որոշեցինք ստեղծել Airalo-ն։

Airalo-ի մասին

eSIM լուծում

Airalo-ն աշխարհում առաջին eSIM-քարտերի խանութն է, որը լուծում է ռոումինգի բարձր վճարների խնդիրը և առաջարկում է eSIM-ներ (թվային SIM քարտեր)։ Աշխարհի ցանկացած կետում ինտերնետին միանալու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել թվային ինտերնետ փաթեթ՝ ավելի քան 200 երկրների և տարածաշրջանների համար։

eSIM լուծում

Մեր առաքելությունը

Airalo-ի առաքելությունն է ապահովել կապ ամբողջ աշխարհում։ Մենք ցանկանում ենք ազատել ձեզ ռոումինգի սահմանափակումներից և լուծել արդեն երկար տարիներ գոյություն ունեցող խնդիրը:

Մենք կարևորում ենք բազմազանությունը, ներառականությունը և հավասարությունը։ Մենք աշխատակիցներ ունեք վեց մայրցամաքների ավելի քան 44 երկրներում։ Մեզ միավորում է մարդկանց հաղորդակցման ձևը փոխելու ցանկությունը։

Մեր առաքելությունը

Հակիրճ փաստեր

Օգտատերեր

10 միլիոն+

(օգոստոս 2023 թ․)

2019

հիմնադրման տարին

Ծածկույթ՝ ավելի քան

200 երկիր

և տարածաշրջաններ

Սերիա A

$5,4 միլիոն

Սերիա B

$60 միլիոն

Մեր ներդրումը

Airalo-ն համաշխարհային կազմակերպություն է, ուստի մենք ձգտում ենք բարելավել հնարավորինս շատ մարդկանց կյանքը։ Մենք ներգրավված ենք բազմաթիվ նախաձեռնություններում, որոնց մեջ մտնում են Կամերունում «Մաքուր ջուր» նախաձեռնությունը, Children International բարեգործական կազմակերպության հետ մեր համագործակցությունը՝ զարգացող երկրների երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար, և օգնության տարբեր ֆոնդերի ստեղծումը Ուկրաինայի, Մյանմարի և Ավստրալիայի համար։

Մեր ներդրումը

Արժեքները

Airalo-ն գնահատում է բազմազանությունը, ներառականությունը և հավասարությունը։ Մենք միջազգային կազմակերպություն ենք, որը գործում է մի քանի մայրցամաքներում։ Մեր աշխատակիցներն ունեն տարբեր ծագում և բացառիկ փորձառություն, և մենք միասին ձգտում ենք կապ ապահովել աշխարհի բոլոր անկյուններում։

Արժեքները

Հիմնադիրներ

Abraham Burak - Airalo-ի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն

Abraham Burak

Airalo-ի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն

Ahmet Bahadır Özdemir - Airalo-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն

Ahmet Bahadır Özdemir

Airalo-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն

Թիմը

Ծանոթացեք Airalo-ի թիմին։ Մեր թիմն անընդհատ աճում է։ Մեր հիմնական գրասենյակները գտնվում են Սինգապուրում, Ստամբուլում և Տորոնտոյում։ Մենք աշխատակիցներ ունենք ամբողջ աշխարհում, և հենց նրանց շնորհիվ է, որ Airalo-ն այսպիսի հիանալի կազմակերպություն է: 

Թիմը

200+

Թիմի չափսերը

44+

Երկրներ

6

Մայրցամաքներ

Կապ հաստատեք մեզ հետ

Կապ հաստատեք մեզ հետ

Պատմությու՞ն եք գրում: Մենք կցանկանայինք ավելին իմանալ ձեր մասին։

ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵՔ ՄԵՐ ՄԵԴԻԱ ԹԻՄԻ ՀԵՏ