Մեր ներդրումը

Որպես համաշխարհային կազմակերպություն՝ Airalo-ն ներդրումներ է կատարել բազմաթիվ նախաձեռնություններում՝ բարելավելու համար ուրիշների առողջությունը, անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը:

Համընդհանուր հավասարության հաստատման մեր ձգտումը տարբեր ձևերով է արտահայտվում։ Մենք համոզված ենք, որ աշխարհում ամենուր և բոլորի համար կարող ենք ապահովել կապ։ Ինչ տեխնոլոգիաներ էլ օգտագործեք և որտեղ էլ որ լինեք, մեր նպատակն է ձեզ առանց կապի չթողնել։ Քանի որ աշխարհը կամաց-կամաց դառնում է ավելի փոխկապակցված, տեխնոլոգիաներից լիարժեք օգտվելու ազատությունն ու հնարավորությունը այլևս արտոնություն չեն, այլ անհրաժեշտություն։

Մենք աշխատում ենք ավելի մոտեցնել թվային ապագան՝ միաժամանակ խթանելով էկոլոգիապես մաքուր նորարարական լուծումները, որոնք կրճատում են սովորական SIM-քարտերի համար պլաստիկի օգտագործումը և թափոնները։

Մենք մասնակցում ենք հետևյալ նախաձեռնություններին՝ 

Մեր ներդրումը

Օգնություն

Որպես միջազգային կապի ծառայություններ տրամադրող ընկերություն՝ մենք միշտ փորձում ենք օգտագործել մեր հեռահաղորդակցության ենթակառուցվածքը և գործընկերությունները՝ ապահովելու համար կապն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:

Մենք տրամադրում ենք ինտերնետ ծառայություններ հետևյալ երկրների բնակիչների համար՝

Օգնություն
Ուկրաինա

«Help Ukraine Connect» հիմնադրամ, 2022 թ․

Airalo թիմը ստեղծել է «Help Ukraine Connect» հիմնադրամը՝ պատերազմի պատճառով տեղահանված միլիոնավոր ուկրաինացիներին աջակցելու համար: Հավաքված միջոցներն անմիջապես կուղղվեն ուկրաինացիներին, որպեսզի այս դժվար պահին նրանք ինտերնետ հասանելիություն ունենան։

Մյանմա

Քաղաքացիական անկարգություններ Մյանմայում, 2021 թ․

Մյանմայում քաղաքացիական անկարգությունների և հակամարտությունների ժամանակ հեռահաղորդակցության ծառայություններն անհասանելի էին, և բնակիչների մեծ մասը չէր կարողանում օգտվել SIM քարտի հիմնական ծառայություններից։ Բարեբախտաբար, Airalo-ի eSIM ծառայությունները շարունակեցին գործել, և մենք արագ դարձանք տարածաշրջանում տեղեկատվության փոխանակման ամենատարածված լուծումը։ Airalo-ն ժամանակ, գումար և ռեսուրսներ է հատկացրել, որպեսզի Մյանմայը կապի մեջ մնա մնացած աշխարհի հետ։

Ավստրալիա

Ավստրալիայի անտառային հրդեհներ, 2020 թ․

Airalo թիմը ստեղծել է օգնության հիմնադրամ. Ավստրալիայում eSIM-ի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի նրանց, ովքեր ամենաշատն են տուժել Ավստրալիայում անտառային հրդեհների ողբերգական հետևանքներից։

Կրթություն

Airalo-ի մանկական հիմնադրամը ստեղծվել է ընկերության կողմից՝ Children International երեխաների աջակցության միջազգային ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ։

Airalo հիմնադրամը հոգ է տանում զարգացող երկրների երեխաների մասին՝ օգնելով նրանց սննդի, ջրի, բնակարանի և կրթության հարցերում։ Մեր նպատակն է ընկերության յուրաքանչյուր նոր աշխատակցի դիմաց ֆինանսական օգնություն տրամադրել մեկ երեխայի. զարգացնելով Airalo-ն՝ մենք հույս ունենք ավելի լավ ապագա կառուցել նաև այս երեխաների համար։

Կրթություն

Մաքուր ջուր

Airalo-ն օգնել է Կամերունի Բաբու գյուղաքաղաքին՝ քաղաքի կենտրոնում ջրհոր կառուցելով:

Ամեն օր Աֆրիկայի գյուղական համայնքներում միլիոնավոր մարդիկ տառապում են մաքուր խմելու ջրի պակասից։ Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր իններորդ մարդը չունի մաքուր ջրից օգտվելու հնարավորություն, սակայն աֆրիկյան շատ շրջաններում իրավիճակը շատ ավելի վատ է, և իննից միայն մեկն է կարողանում մաքուր ջրից օգտվել։ Այնտեղ մաքուր ջրի բացակայությունը լուրջ խնդիր է։ Ջուրն անհրաժեշտ է՝ սնունդ աճեցնելու, առողջությունը պահպանելու, դպրոց գնալու և աշխատելու համար։ Այսպիսի անհրաժեշտ ռեսուրսի բացակայությունը դպրոցահասակ երեխաներին տանում է աղքատության։ Որակյալ ջրի առկայությունը կվերացնի ավելի լավ կյանքի ձգտման առաջին խոչընդոտը և կբացի նոր հնարավորություններ և ուղիներ՝ կրթության, տնտեսական բարեկեցության և առողջության բարելավման համար։

Մաքուր ջուր

Բնապահպանական կայունություն

Պլաստիկ թափոնները սարսափելի բեռ են մեր մոլորակի համար, ուստի մենք հպարտ ենք, որ մեր պրոդուկտը զգալիորեն նվազեցնում է պլաստիկ SIM-քարտերի և դրանց փաթեթավորման պահանջարկը։

Ամեն տարի շուկա է մտնում ավելի քան չորս միլիարդ SIM-քարտ, որոնց համար օգտագործվում է (այնուհետև դեն է նետվում) միլիոնավոր տոննա պլաստմասսա, տոննաներով վառելիք և այնպիսի ռեսուրսներ, որոնք վերականգնել հնարավոր չէ։

Քանի որ այսօր աշխարհը ձգտում է կիրառել արտադրության և փոխադրման էկոլոգիապես ավելի անվնաս եղանակներ, ուստի Airalo-ն անընդհատ փորձում է նոր և նորարարական ուղիներ գտնել՝ սեփական ածխածնի հետքը նվազեցնելու համար:

Բնապահպանական կայունություն

Ցանկանում եք ավելի՞ն իմանալ Airalo-ի մասին