Ինչպե՞ս QR կոդով տեղադրել Airalo-ի eSIM-ն iOS սարքում

Տեղադրումից առաջ համոզվեք, որ ձեր սարքը

Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ eSIM-ը տեղադրելուց առաջ

  1. Մուտք գործեք ձեր Airalo հաշիվ
  2. Անցեք Իմ eSIM-ները բաժին
  3. Ընտրեք այն eSIM-ը, որը ցանկանում եք տեղադրել
  4. Սեղմեք Դիտել մանրամասները
  5. Բացեք տեղադրման հրահանգները։ Կախված հավելվածի տարբերակից՝ կարող եք տեսնել հետևյալը՝
    • Դիտել տեղադրման հրահանգները կամ
    • Ինչպես օգտվել eSIM-ից > Ինչպես տեղադրել eSIM-ը
  6. Սեղմեք QR կոդ և Պահպանել կոդը կամ կիսվել կոդով (ձեզ կարող է անհրաժեշտ լինել այլ սարք կամ տպվածք՝ ավելի ուշ սկանավորելու համար)

Ինչպես QR կոդով տեղադրել eSIM-ն iOS սարքում

  1. Բացեք ձեր սարքի Կարգավորումներ բաժինը
  2. Սեղմեք Բջջային ինտերնետ (կամ Շարժական ինտերնետ)
  3. Սեղմեք Ավելացնել eSIM (կամ Ավելացնել Բջջային/Շարժական ինտերնետի պլան)
  4. Սեղմեք Օգտագործել QR կոդը
  5. Սկանավորեք կամ ընտրեք պահպանված QR կոդը Լուսանկարներ բաժնից
  6. Երկու անգամ սեղմեք Շարունակել
  7. Սպասեք մի քանի րոպե, մինչև ձեր eSIM-ը ակտիվանա, այնուհետև սեղմեք Կատարված է
  8. Ընտրեք անվանում ձեր eSIM-ի համար (օրինակ՝ «Airalo»)
  9. Կանխադրված համարի էջերում․
    • Ընտրեք ձեր հիմնական համարը զանգերի և SMS հաղորդագրությունների համար
    • Ընտրեք ձեր Հիմնական համարը iMessage-ի և FaceTime-ի համար
    • Ընտրեք Airalo-ի eSIM-ը՝ բջջային/շարժական ինտերնետի համար
  10. Համոզվեք, որ Թույլատրել բջջային ինտերնետի փոխարկումը անջատված է

*Եթե ձեր eSIM-ը ինտերնետից բացի աջակցում է նաև զանգեր և տեքստային հաղորդագրություններ, ապա կարող եք այն ընտրել զանգերի և SMS-ների համար։

Ինչպես միանալ բջջային ինտերնետին

  1. Բացեք Կարգավորումներ > Բջջային կապ (կամ Կարգավորումներ > Բջջային ինտերնետ)
  2. Սեղմեք ձեր eSIM պլանը
  3. Ակտիվացրեք Միացնել այս համարը, եթե ակտիվ չէ
  4. Միացրեք Ինտերնետ ռոումինգը (եթե պահանջվում է։ Տե՛ս eSIM-ի հրահանգները Airalo հավելվածում)
  5. Անցեք Բջջային/շարժական ինտերնետ բաժինը և ընտրեք Airalo-ի eSIM-ը որպես ինտերնետի համար
  6. Ձեր eSIM-ը պետք է ավտոմատ կերպով միանա աջակցվող բջջային ցանցին

Եթե լրացուցիչ օգնության կարիք ունեք, դիմեք մեր աջակցման թիմին․ մենք սիրով ձեզ կօգնենք։

Ցանկանում եք ուրի՞շ եղանակով միանալ

Ինչպես անմիջական եղանակով տեղադրել Airalo-ի eSIM-ն iOS սարքում

Ինչպես ձեռքով տեղադրել Airalo-ի eSIM-ն iOS սարքում

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x