Սույն Գաղտնիության քաղաքականությամբ (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանվում է, թե ինչպես է Airalo-ն հավաքում, օգտագործում, բացահայտում, փոխանցում և պահպանում ձեր անձնական տվյալները, ինչպես նաև ձեր իրավունքներն ու հնարավորությունները ձեր անձնական տվյալների հետ կապված։ Այն պետք է կարդալ մեր Ընդհանուր պայմանների հետ միասին, իսկ եթե դուք օգտվում եք մեր Ծառայություններից, ապա մեր Ծառայությունների օգտագործման պայմանների հետ միասին։
Երբ մենք ասում ենք «Airalo», «մենք», «մեր» կամ «մեզ», նկատի ունենք AirGSM Pte Ltd-ին՝ Սինգապուրում գրանցված ընկերություն, որը գտնվում է 6 Raffles Blvd, #03-308 Marina Square, Singapore 039594 հասցեում։
Եթե Airalo-ի Ծառայություններին հասանելիությունը տրամադրվել է երրորդ անձի կողմից (օր.՝ ճանապարհորդական գործակալության կամ ձեր գործատուի կողմից), Airalo-ն կարող է նրանցից ստանալ ձեր անձնական տվյալները։ Դուք պետք է նաև ծանոթանաք նրանց գաղտնիության քաղաքականությանը, քանի որ նրանք կարող են հավաքել, մշակել և կառավարել ձեր անձնական տվյալները Airalo-ից տարբեր ձևով։
Ինչ անձնական տվյալներ ենք հավաքում և ինչպես ենք դրանք հավաքում։
Անձնական տվյալները նույնականացվող անձին վերաբերող ցանկացած տեղեկատվություն է։ Ստորև աղյուսակում մենք ներկայացնում ենք, թե ինչ տվյալներ ենք հավաքում և ինչպես ենք դրանք օգտագործում։
Մենք հավաքում ենք անձնական տվյալներ տարբեր ձևերով՝ կախված նրանից, թե ինչպես եք դուք օգտագործում մեր Ծառայությունները և Հարթակը։
Ինչ տվյալներ ենք հավաքում
Երբ դուք օգտագործում եք մեր Ծառայությունները կամ Հարթակը կամ այլ կերպ փոխգործակցում եք մեզ հետ, մենք հավաքում, օգտագործում, պահպանում և փոխանցում ենք ստորև նշված անձնական տվյալները․
Եթե դուք հանդիսանում եք մեր Ծառայությունների կամ Հարթակի օգտատեր* *կախված հանգամանքներից
Անձնական տվյալներ` ձեր հաշիվը ստեղծելու համար |
Անուն, ազգանուն, էլփոստի հասցեներ, փոստային հասցե/գտնվելու վայր (երկիր, նահանգ/մարզ, քաղաք), հեռախոսահամարներ**։ **Եթե Ծառայությունները ձեզ տրամադրվում են երրորդ կողմի կողմից, կարող են ներառված լինել տվյալներ այդ երրորդ կողմի հետ ձեր հարաբերությունների մասին (օրինակ՝ աշխատանքային հարաբերություններ)։ |
---|---|
Երրորդ կողմի մուտքային տվյալներ | Եթե որոշեք հաշիվ ստեղծել երրորդ կողմի հարթակի միջոցով (օրինակ՝ Apple, Google կամ Facebook), մենք կարող ենք ավտոմատ կերպով մուտքային տվյալներ ստանալ այդ երրորդ կողմից։ Մեր ստացած տեղեկությունները կտարբերվեն՝ կախված ձեր երրորդ անձին տրամադրած տեղեկություններից և ձեր նախապատվություններից երրորդ անձի հարթակում (օրինակ՝ դուք կարող եք միացրել լինել Apple-ի «Թաքցնել իմ էլփոստը» գործառույթը): Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս համապատասխան երրորդ կողմի գաղտնիության ծանուցագիրը։ |
Անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են համապատասխանության ստուգման համար (ներառյալ կենսաչափական տվյալները) | Եթե պահանջվում է կիրառելի օրենքներով և կանոնակարգերով, օրինակ՝ պարտադիր eKYC ստուգումների դեպքում, Airalo-ն կարող է մշակել տվյալների այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են կենսաչափական տվյալները, ծննդյան ամսաթիվը, կրթական որակավորումը, անձը հաստատող փաստաթղթերը (կամ այլ նույնականացման համարներ), աշխարհագրական դիրքը, բիզնես գործընկերների մասին համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև արտահանման վերահսկողությանը կամ մաքսային կանոնների պահպանմանը վերաբերող այլ տեղեկություններ։ |
Հաճախորդների կարիքները բավարարելու համար անհրաժեշտ անձնական տվյալներ | Օրենքով թույլատրված չափով կամ ձեր համաձայնությամբ՝ Airalo-ն կարող է միավորել այն տեղեկությունները, որոնք հավաքում է անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն, որպեսզի ապահովի տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև ավելի լավ հարմարեցնի իր փոխգործակցությունը ձեզ հետ և որոշի, թե որ ինֆորմացիան է լավագույնս համապատասխանում ձեր հետաքրքրություններին կամ կարիքներին։ |
Ձեր կողմից Airalo-ի վեբ էջերի և հավելվածների օգտագործման կամ այնտեղ մուտք գործելու արդյունքում ստեղծված տվյալներ |
|
Եթե դուք Airalo-ի գործընկերոջ աշխատակից եք կամ պոտենցիալ գործընկեր
Ձեր անձնական տվյալները, որոնք վերաբերում են Airalo-ի հետ ունեցած ձեր բիզնես հարաբերություններին | Ձեր գործատուի ընկերության անվանումը և ոլորտը, ձեր պաշտոնը, կոչումը, բաժինը և գործառույթը, ինչպես նաև ձեր ընկերության հարաբերությունների պատմությունը Airalo-ի հետ։ |
---|---|
Ստորագրություն և կոնտակտային տվյալներ | Եթե մեզ անհրաժեշտ լինի ձեզ փաստաթղթեր ուղարկել ստորագրման համար, մենք կպահպանենք ձեր կոնտակտային տվյալները, ինչպես նաև ընկերությունում ձեր կոչման ու պաշտոնի մասին տեղեկությունները։ Մենք կարող ենք ձեզանից լրացուցիչ տեղեկություններ պահանջել և պահպանել՝ հաստատելու համար, որ դուք լիազորված եք փաստաթղթեր ստորագրել ձեր ընկերության անունից |
Եթե դուք Airalo-ում աշխատանքի դիմում եք ներկայացնում
Ձեր դիմումի մեջ տրամադրված անձնական տվյալներ | Անուն, ազգանուն, էլփոստի հասցեներ, փոստային հասցե/գտնվելու վայր (երկիր, նահանգ/մարզ, քաղաք), հեռախոսահամարներ և ցանկացած այլ անձնական տվյալներ, որոնք դուք մեզ տրամադրում եք ձեր ռեզյումեում, ուղեկցող նամակում կամ հարցազրույցի և ընտրության ընթացքում |
Անձնական տվյալների հատուկ կատեգորիաներ․ Սրանք ավելի կոնֆիդենցիալ տվյալներ են, օրինակ՝ ձեր առողջությանը, կրոնին կամ էթնիկ ծագմանը վերաբերող տվյալներ։ Սովորաբար մենք չենք հավաքում այս տեսակի տվյալներ, բայց դուք կարող եք բացահայտել դրանք, օրինակ, երբ դիմում եք մեր հաճախորդների սպասարկման ծառայությանը կամ կարծիք եք թողնում մեր Հարթակի հասանելիության վերաբերյալ։
Ինչու և ինչպես ենք մենք օգտագործում ձեր անձնական տվյալները
Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակների կամ այս համակցված նպատակների համար.
Ձեզ կամ երրորդ կողմի, օրինակ՝ ձեր գործատուի հետ կնքված պայմանագրի դրույթները կատարելիս ։ Դրա մեջ մտնում է ձեզ մեր ծառայությունների մատուցումը։
Երբ դա անհրաժեշտ է մեր բիզնեսը վարելու կամ Airalo-ի օրինական շահերը պաշտպանելու համար։ Օրինակ.
Եթե դա անհրաժեշտ է մեր օրինական իրավունքներն իրացնելու և պարտականությունները կատարելու համար, օրինակ՝ մենք կարող ենք օրենքով պարտավոր լինել որոշ երկրներում պահել տվյալները կամ eKYC ստուգումներ անցկացնել։
Եթե մենք ստացել ենք ձեր համաձայնությունը։ Եթե դուք տվել եք ձեր համաձայնությունը մեր կողմից ձեր անձնական տվյալների մշակմանը, դուք ցանկացած պահի կարող եք հետ կանչել այդ համաձայնությունը՝ օգտվելով տրված համաձայնությունը չեղարկելու գործառույթից կամ կապ հաստատելով մեզ հետ [email protected] հասցեով։ Սակայն, նկատի ունեցեք, որ մենք կարող ենք իրավունք ունենալ շարունակելու ձեր անձնական տվյալների մշակումը, եթե դա կատարվում է հետևյալ նպատակներով՝
Ով կարող է հասանելիություն ունենալ ձեր անձնական տվյալներին
Airalo-ի աշխատակիցները․ Airalo-ի որոշ աշխատակիցներ հասանելիություն կունենան ձեր տվյալներին՝ աջակցելու սույն գաղտնիության քաղաքականության ‘Ինչու և ինչպես ենք մենք օգտագործում ձեր անձնական տվյալները’ բաժնում նկարագրված բոլոր գործընթացներին։
Airalo խմբի ընկերությունները և աշխատակիցները․ Airalo-ն գլոբալ ընկերություն է, մեր աշխատակիցներն աշխատում են ամբողջ աշխարհում։ Հասանելիությունը սահմանափակված է այն անձանց համար, ովքեր աշխատաքի հետ կապված դրա կարիքն ունեն։
Արտաքին ծառայություններ մատուցողները․ Airalo-ն ներգրավում է երրորդ կողմերին՝ մեր Ծառայությունների որոշ գործառույթներ տրամադրելու կամ մեր Հարթակի տեխնիկական աշխատանքը կատարելու համար, այդ թվում՝ ցանցային կապի, հոսթինգային, վճարումների մշակման ծառայություններ մատուցողներին։ Մենք կհամագործակցենք միայն այն ծառայություններ մատուցողների հետ, որոնք տրամադրում են պատշաճ պայմանագրային երաշխիքներ՝ իրենց կողմից մշակվող տեղեկատվության փոխանցման և մշակման համար։
Անկախ երրորդ կողմի ծառայությունները, կայքերը և բիզնեսները․ Դա կարող է կապված լինել պրոմո-ակցիայի, մարքեթինգային միջոցառման կամ վեբինարի հետ։ Airalo-ն օգտագործում է նաև Trustpilot կարծիքների հարթակը, որը կարող է կապ հաստատել ձեզ հետ՝ Airalo-ի հետ ձեր փորձի վերաբերյալ կարծիքներ հավաքելու համար։
Բաշխման գծով գործընկերները․ Airalo-ն օգտվում է բաշխման գծով գործընկերների ծառայություններից՝ իր Ծառայությունները վաճառելու համար, և մեզ կարող է անհրաժեշտ լինել նրանց տեղեկատվություն փոխանցել, հատկապես եթե դուք ծառայությունները ձեռք բերել եք նրանցից, այլ ոչ թե անմիջապես Airalo-ից։
Տվյալների բացահայտման այլ դեպքեր․ Այդ թվում՝
Որքան ժամանակ ենք մենք պահպանում ձեր անձնական տվյալները
Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան դրանք մեզ անհրաժեշտ են կամ որքան դա պահանջվում է օրենքով։ Դա կախված է նրանից, թե ինչու են տվյալները հավաքվել, և արդյոք մենք ունենք դրա համար իրավական հիմքեր (օրինակ՝ մեր օրինական շահերը կամ ձեզ հետ կնքած մեր պայմանագրի դրույթների կատարումը)։ Երբ այլևս պատճառներ չունենանք ձեր տվյալները պահելու համար, մենք կա՛մ կջնջենք դրանք, կա՛մ կանանունացնենք, որպեսզի դրանցով հնարավոր չլինի ձեզ նույնականացնել։ Դուք կարող եք ջնջել ձեր անձնական տվյալները կամ խնդրել մեզ անել դա ձեր փոխարեն ցանկացած ժամանակ։ Մանրամասն տեղեկությունների համար, թե ինչպես են դա անում, տե՛ս ստորև ներկայացված ‘Իմացեք ձեր իրավունքները’ բաժինը։ Նկատի ունեցեք, որ որոշ դեպքերում Airalo-ն կարող է օրենքով պարտավոր լինել պահպանել և մշակել ձեր անձնական տվյալների մի մասը կամ ամբողջը, կամ ունենալ տվյալները պահպանելու հիմնավոր օրինական շահեր նույնիսկ ջնջման հարցումից հետո։ Օրինակ՝ Airalo-ն պարտավոր է պահպանել որոշ անձնական տվյալներ՝ հաճախորդի նույնականացման (eKYC) գործընթացի շրջանակներում մեր իրավական պարտավորությունները կատարելու համար։
Ինչպես ենք մենք ապահովում ձեր անձնական տվյալների անվտանգությունը
Մենք ձեռնարկել ենք համապատասխան անվտանգության միջոցներ՝ կանխելու ձեր անձնական տվյալների կորուստը, օգտագործումը կամ դրանց չարտոնված հասանելիությունը, փոփոխությունը կամ բացահայտումը։ Բացի այդ, մենք սահմանափակում ենք ձեր անձնական տվյալների հասանելիությունը այն աշխատակիցներին, կապալառուներին և այլ երրորդ կողմերին, որոնց այդ տեղեկատվությունը անհրաժեշտ է գործնական նպատակներով։ Նրանք կմշակեն ձեր տվյալները միայն մեր ցուցումով և պարտավոր են պահպանել գաղտնիությունը։ Այնուամենայնից, ինտերնետով, բջջային տեխնոլոգիաներով տվյալների փոխանցման կամ տվյալների էլեկտրոնային պահուստավորման ոչ մի եղանակ լիովին անվտանգ չէ։ Հետևաբար, թեև մենք ձգտում ենք ապահովել անվտանգության պատշաճ միջոցներ, մենք չենք կարող երաշխավորել ձեր անձնական տվյալների բացարձակ անվտանգությունը։
Անձնական տվյալների միջազգային փոխանցումներ
Նկատի ունեցեք, որ ձեր տվյալները պահվելու և մշակվելու են ամբողջ աշխարհում։ Մասնավորապես, ձեր անձնական տվյալները ապահով կերպով կպահվեն տվյալների մշակման կենտրոններում ամբողջ աշխարհում, և ոչ անպայման այն երկրում, որտեղ դուք բնակվում եք։ Տվյալների մշակման կենտրոնների ճշգրիտ գտնվելու վայրը կախված է նրանից, թե դուք որտեղ եք գտնվում, երբ օգտագործում եք Հարթակը կամ Ծառայությունները, ինչպես նաև երրորդ կողմերի գտնվելու վայրից, որոնց հետ մենք կիսում ենք անձնական տվյալները (տե՛ս ‘Ով կարող է հասանելիություն ունենալ ձեր անձնական տվյալներին’.բաժինը)։ Տվյալների մշակում իրականացնող երկրների օրենքները և կանոնակարգերը կարող են ձեր երկրի կանոնակարգերի նման անձնական տվյալների պաշտպանության նույն մակարդակը չապահովել։ Այնուամենայնիվ, մենք անվտանգության միջոցներ կձեռնարկենք ձեր տվյալները փոխանցելիս դրանք պաշտպանելու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս ստորև ներկայացված ‘Տեղական կանոնակարգերի հետ համապատասխանություն’ բաժինը։
Իմացեք ձեր իրավունքները
Եթե մենք պահում ենք ձեր անձնական տվյալները, դուք կարող եք ունենալ որոշ իրավունքներ (կախված ձեր գտնվելու վայրից)։ Դրանց մեջ մտնում են՝
Եթե ցանկանում եք օգտվել այս իրավունքներից որևէ մեկից, մեր կայքերն ու հավելվածները կունենան գործառույթներ, որոնք թույլ կտան ձեզ կատարել վերը նշված գործողությունների մեծ մասը։ Եթե ցանկանում եք իրացնել ձեր իրավունքը, որը հասանելի չէ այս գործառույթների միջոցով, կապ հաստատեք մեզ հետ՝ օգտագործելով ստորև նշված Կոնտակտային տվյալները։
Երեխաներ․ Մեր Ծառայությունները և Հարթակը նախատեսված չեն 13 տարեկանից փոքր երեխաների համար, և մենք գիտակցաբար չենք հավաքում 13 տարեկանից փոքր երեխաների անձնական տվյալները։ Եթե ձեզ հայտնի է դարձել, որ 13 տարեկանից փոքր որևէ անձ մեզ տրամադրել է իր անձնական տվյալները, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին հետևյալ հասցեով՝ [email protected]։
Կոնտակտային տվյալներ
Եթե հարցեր ունեք, թե ինչպես ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները, կամ ցանկանում եք օգտվել ձեր իրավունքներից՝ համաձայն Սույն գաղտնիության քաղաքականության, կապ հաստատեք մեզ հետ [email protected] հասցեով։
Եթե հաշմանդամության պատճառով ձեզ անհրաժեշտ է մուտք գործել սույն Գաղտնիության քաղաքականություն այլընտրանքային ձևաչափով, կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ հավելվածի գործառույթների միջոցով կամ [email protected] էլփոստի հասցեով կամ ԱՄՆ-ում անվճար հեռախոսահամարով՝ +1 (888) 870-2848։
Եթե ձեզ չի բավարարում մեր պատասխանը, և դուք գտնվում եք Եվրոպական Միությունում կամ Միացյալ Թագավորությունում, կարող եք իրավունք ունենալ բողոք ներկայացնել ձեր տեղական տվյալների պաշտպանության վերահսկող մարմնին։
Տեղական նորմերի պահպանում
Եթե Airalo-ի գաղտնիության դրույթները կիրառվում են | Ապա կիրառվում է հետևյալը |
---|---|
ԵՄ/ԵՏՏ կամ GDPR-ին (Տվյալների պաշտպանության մասին ընդհանուր կանոնակարգ) համարժեք ազգային օրենսդրություն ունեցող երկիր |
Ո՞վ է տվյալների պաշտպանության վերահսկիչը։ Դուք ցանկացած պահի կարող եք կապ հաստատել Airalo խմբի տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ [email protected] հասցեով։ Ո՞ր մարմինն է պատասխանատու տվյալների պաշտպանության համար: Ձեր տվյալների պաշտպանության պատասխանատուի կոնտակտային տվյալները կարող եք գտնել Տվյալների պաշտպանության եվրոպական խորհրդի կայքում։ Ինչպե՞ս է Airalo-ն արդարացնում տվյալների միջազգային փոխանցումները։ Լինելով միջազգային խումբ՝ Airalo-ն ունի նաև դուստր ձեռնարկություններ և երրորդ կողմի ծառայություններ մատուցողներ Եվրոպական տնտեսական տարածքից («ԵՏՏ») դուրս գտնվող երկրներում։ Airalo-ն կարող է փոխանցել ձեր անձնական տվյալները ԵՏՏ-ից դուրս գտնվող երկրներ իր միջազգային բիզնես գործունեության ընթացքում։ Եթե Airalo-ն անձնական տվյալներ է փոխանցում ԵՄ կամ ԵՏՏ անդամ երկրից դեպի ԵՏՏ-ից դուրս գտնվող երկիր, որի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը չի կայացրել տվյալների համարժեք պաշտպանության մասին որոշում, Airalo-ն օգտագործում է ԵՄ ստանդարտ պայմանագրային դրույթները, որպեսզի պայմանագրային կարգով պահանջի տվյալների ներմուծողից ձեր անձնական տվյալների նկատմամբ կիրառել պաշտպանության մակարդակ, որը համարժեք է ԵՏՏ-ում առկա մակարդակին։ Միջազգային տվյալների պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և կարծիքներ կարող եք գտնել նաև Եվրոպական հանձնաժողովի «Տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներ» վեբ էջում։ |
Կոլումբիա |
Եթե Airalo-ն ենթակա է Կոլումբիայի 2012 թվականի թիվ 1581 օրենքի և 2013 թվականի թիվ 1377 հրամանագրի դրույթներին, ապա կիրառվում է հետևյալը. Կոլումբիայի տարածքում դուք իրավունք ունեք
|
Սաուդյան Արաբիայի Թագավորություն (ՍԱԹ) |
Այն չափով, որքանով Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի (“PDPL”) դրույթները կիրառելի են Airalo-ի նկատմամբ, կիրառվում է հետևյալը. Airalo-ն մշակում է ձեր անձնական տվյալները էլեկտրոնային միջոցներով՝ հավաքման, պահպանման և մշակման այլ գործողությունների համար, ինչպես նկարագրված է վերևում։
|
Մալայզիա |
Այնքանով, որքանով Airalo-ն ենթակա է Մալայզիայի Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի (“PDPA”) դրույթներին, կիրառվում է հետևյալը. Airalo-ն ներդրել է տեխնոլոգիաներ, անվտանգության գործառույթներ և խիստ քաղաքականություն՝ պաշտպանելու օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը, ներառյալ գաղտնիության այս հայտարարության մալայերեն (Bahasa Malaysia) տարբերակը։ |
Ֆիլիպիններ | Ֆիլիպինների տարածքում դուք իրավունք ունեք.
|
Հարավաֆրիկյան Հանրապետություն |
Այնքանով, որքանով Airalo-ն ենթակա է Հարավային Աֆրիկայի 2013 թվականի Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի («POPIA») դրույթներին, կիրառվում է հետևյալը. Սոււյն Գաղտնիության հայտարարության մեջ «Անձնական տվյալները» վերաբերում են անձնական տվյալներին, ինչպես այս տերմինը սահմանված է POPIA-ում։ «Դուք» և «Ձեր» բառերը սույն Գաղտնիության հայտարարության մեջ վերաբերում են ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ինչպես այդ տերմիններն օգտագործվում են POPIA-ում: Դուք կարող եք տեղեկություններ հարցնել ձեր անձնական տվյալների մասին, որոնք մենք պահում ենք 2000 թվականի «Տվյալների հասանելիության խթանման մասին» թիվ 2 օրենքի (PAIA) համաձայն։ Եթե դուք, որպես ֆիզիկական կամ իրավաբանական անձ, կարծում եք, որ Airalo-ն, որպես պատասխանատու կողմ, օգտագործել է ձեր անձնական տվյալները POPIA-ի խախտմամբ, դուք նախ պետք է փորձեք լուծել այդ հարցը Airalo-ի հետ։ Եթե դուք գոհ չեք այս գործընթացից, ապա իրավունք ունեք բողոք ներկայացնել Տեղեկատվության կարգավորման պատասխանատուին, որի հետ կարելի է կապ հաստատել հետևյալ կերպ՝ JD House, 27 Stiemens Street, Braamfontein, Johannesburg, 2001, PO Box 31533, Braamfontein, Johannesburg, 2017 Էլփոստ՝ [email protected] Հարցումներ՝ [email protected] |
Միացյալ Նահանգներ |
Այնքանով, որքանով Airalo-ն ենթակա է Կալիֆոռնիայի սպառողների իրավունքների պաշտպանության 2018 թվականի օրենքի (CCPA) դրույթներին, որոնք փոփոխվել են Կալիֆոռնիայի գաղտնիության իրավունքների 2020 թվականի օրենքներով (CPRA), այսուհետ՝ «CCPA», կամ ԱՄՆ այլ նահանգների օրենքներին՝ նմանատիպ դրույթներով, կիրառվում են հետևյալ դրույթները. Դուք իրավունք ունեք.
Կալիֆորնիայում զգայուն տվյալների բացահայտում․ Մենք հավաքում ենք զգայուն անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները (ինչպես սահմանված է Կալիֆոռնիայի օրենսդրությամբ)՝ կենսաչափական տվյալներ, աշխարհագրական դիրքի մասին տվյալներ, սոցիալական ապահովության համարը կամ կառավարության կողմից տրված այլ նույնականացման տվյալներ, հաշվի մուտքայն տվյալները, վճարային տվյալներ։ Այս տեղեկատվությունը հավաքվում է, որպեսզի մենք կարողանանք մշակել վճարային գործարքները, հետևել օրենքներին, կառավարել մեր բիզնեսը կամ ձեզ ծառայություններ մատուցել: Նկատի ունեցեք, որ մենք չենք օգտագործում նման տեղեկատվությունը այնպիսի նպատակների համար, որոնք նշված չեն Կալիֆոռնիայի Անձնական կյանքի գաղտնիության իրավունքների մասին օրենքի 1798.121 բաժնում: |
Սույն Թխուկների քաղաքականության («Քաղաքականություն») մեջ նկարագրում է, թե ինչպես է Airalo-ն օգտագործում թխուկները և նմանատիպ տեխնոլոգիաները՝ տեղեկություններ հավաքելու և պահելու համար, երբ դուք այցելում եք մեր կայքերը կամ մեր հավելվածները: Այն պետք է կարդալ մեր Ընդհանուր պայմանների հետ միասին, իսկ եթե դուք օգտվում եք մեր Ծառայություններից, ապա մեր Մեր Ծառայությունների օգտագործման պայմանների հետ միասին։
Երբ մենք ասում ենք «Airalo», «մենք», «մեր» կամ «մեզ», նկատի ունենք AirGSM Pte Ltd-ին՝ Սինգապուրում գրանցված ընկերություն, որը գտնվում է 6 Raffles Blvd, #03-308 Marina Square, Singapore 039594 հասցեում։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում «թխուկները և նմանատիպ տեխնոլոգիաները»․ Թխուկները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղադրվում են ձեր սարքում (դա կարող է լինել համակարգիչ, պլանշետ կամ սմարթֆոն) ձեր օգտագործած կայքերի կամ հավելվածների կողմից։ Դրանք կարող են լինել առաջին կամ երրորդ կողմի թխուկներ, ինչպես նաև պարտադիր կամ կամընտիր թխուկներ։ Ստորև մենք նկարագրում ենք, թե ինչ են նշանակում այս տերմինները և ինչպես ենք մենք օգտագործում տարբեր տեսակի թխուկները։
Նմանատիպ տեխնոլոգիաները, ինչպիսիք են «թեգերը», «հետևման պիքսելները», «վեբ փարոսները», «թափանցիկ gif-պատկերները» և «սոցիալական պլագինները», հաճախ օգտագործվում են թխուկների հետ միասին՝ կայքերի սեփականատերերին օգնելու համար ավելի լավ հասկանալ օգտատերերին։
Առաջին կողմի թխուկներ․ Սրանք այն թխուկներն են, որոնք տեղադրվում են այն կայքի կողմից, որն այցելում եք, մեր դեպքում՝ Airalo կայքի։ Դրանք մեզ տեղեկություններ են հաղորդում՝ օգնելով մեզ ձեզ տրամադրել բարելավված ծառայություն։ Դրանք նաև գրանցում են տեղեկություններ այն փորձարկումների կամ նոր բարելավումների մասին, որոնք մենք կարող ենք ստուգել՝ հետևելու համար, թե ինչպես եք դուք դրանք օգտագործում և արդյոք դրանք արդյունավետ են։
Երրորդ կողմի թխուկներ․ Սրանք այն թխուկներն են, որոնք տեղադրվում ոչ թե ձեր այցելած կայքի սեփականատիրոջ, այլ մեկ ուրիշի կողմից, օրինակ՝ դիտելու համար, թե ինչպես են սպառողները օգտագործում տարբեր կայքեր։ Այս տեղեկատվությունն ամբողջովին վերահսկվում է համապատասխան երրորդ կողմի կողմից, և դրա նկատմամբ կիրառվում է նրա գաղտնիության քաղաքականությունը։ Այս թխուկների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմեք վեբ էջի ներքևի մասում գտնվող «Թխուկների կառավարում» հղման վրա։
Պարտադիր թխուկներ․ Սրանք անհրաժեշտ են մեր կայքի հիմնական գործառույթների համար։ Այդ պատճառով դուք չեք կարող հրաժարվել դրանցից։ Օրինակ՝ մենք դրանք օգտագործում ենք հիշելու համար ձեր աշխարհագրական դիրքը կամ որ թխուկների օգտագործումն եք թույլատրել կամ մերժել։
Կամընտիր թխուկները կարող են բաժանվել տարբեր տեսակների.
Ինչպես հրաժարվել թխուկներից․ Դուք միշտ կարող եք հրաժարվել թխուկներից, որոնք պարտադիր չեն։ Դուք կարող եք ստուգել, թե որ թխուկներն ենք մենք օգտագործում և թարմացնել ձեր կարգավորումները՝ անցնելով վեբ էջի ներքևի մասումմ գտնվող «Թխուկների կառավարում» հղումով։
Կարող եք նաև կարգավորել ձեր զննարկիչը՝ մեր կայքի թխուկներն արգելափակելու համար։ Զննարկիչների մեծ մասը թույլ է տալիս ամբողջությամբ հրաժարվել թխուկներից կամ տեղեկացնում է ձեզ, երբ կայքը փորձում է տեղադրել կամ թարմացնել թխուկը։ Եթե դուք օգտագործում եք մի քանի սարք, հնարավոր է՝ անհրաժեշտ լինի թարմացնել զննարկիչի կարգավորումները բոլոր սարքերում։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ձեր զննարկիչի «Օգնություն» բաժնում։
What are web beacons and how are they used by Airalo? Webpages and HTML emails may contain a small snippet of code called a web beacon. Վեբ փարոսները թույլ են տալիս կայքին փոխանցել կամ հավաքել տեղեկություններ գրաֆիկական պատկերի հարցման միջոցով։ Airalo-ն կարող է օգտագործել վեբ փարոսներ տարբեր նպատակներով, ինչպես թխուկները, այդ թվում՝ կայքի օգտագործման վերլուծության, գովազդի աուդիտի և հաշվետվության, ինչպես նաև բովանդակության և գովազդի անհատականացման համար։
Can you manage web beacons? Each browser provides users with functionality in their respective technical settings that can be used to prevent the automated download of images, pixels, beacons or other tracking technologies. Եթե ցանկանում եք արգելել զննարկիչին անմիջականորեն կապ հաստատել էլեկտրոնային նամակն ուղարկողի հետ, կարող եք այն համապատասխանաբար կարգավորել։
Կիսելով ձեր ուղղորդման կոդը ընկերների հետ՝ կարող եք ստանալ USD $3.00 Airmoney: