Ինչո՞ւ եմ նամակ ստացել իմ հաշիվ մուտքգործման նոր փորձի մասին

Ձեր Airalo հաշվի անվտանգությունն ապահովելու համար մենք կարող ենք ձեզ ծանուցել՝ ձեր հաշիվ մուտքգործման նոր փորձ նկատելու դեպքում։

Եթե էլեկտրոնային նամակ ստանաք ձեր հաշիվ մուտքգործման նոր փորձի մասին, հնարավոր է՝ դուք եք մուտք գործել ձեր հաշիվ նոր վայրից կամ նոր սարքով։

Մենք ձեզ էլեկտրոնային նամակ կուղարկենք՝ նշելով մուտք գործելու ամսաթիվը, ժամը, վայրը և սարքը։ Այնտեղ կարող է նշված լինել նաև հաստատման կոդը, որն անհրաժեշտ է համակարգ մուտք գործելու համար։

Ի՞նչ պետք է անեմ, եթե այդպիսի նամակ ստանամ

Եթե դուք ճանաչում եք մուտքանունը, ապա որևէ գործողություն ձեռնարկելու կարիք չկա. պարզապես մուտքագրեք հաստատման կոդը՝ համակարգ մուտքգործումն ավարտելու համար, եթե դա անհրաժեշտ է։

Եթե չեք ճանաչում մուտքանունը, խորհուրդ ենք տալիս անմիջապես վերադնել գաղտնաբառը՝ ձեր հաշիվն անվտանգ պահելու համար։ Դա թույլ կտա ձեզ դուրս գալ բոլոր սարքերից և կանխել ցանկացած չարտոնված մուտք։

Ի՞նչ անել, եթե չեմ կարողանում գտնել հաստատման կոդով նամակը

Հաստատման կոդը կուղարկվի ձեր Airalo հաշվում նշված էլփոստի հասցեին։

Եթե չեք կարողանում գտնել նամակը, ստուգեք «Սպամ», «Անցանկալի նամակներ» կամ «Պրոմո-ակցիաներ» պանակը։ Երբեմն հնարավոր է փոքր ուշացում, ուստի հնարավոր է ստիպված լինեք մի քանի րոպե սպասել։ Դուք կարող եք նաև նորից ուղարկել կոդը մուտքի էջից։

Եթե դեռ չեք ստացել կոդը, կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ Airalo հաշիվը

Դուք կարող եք կատարել հետևյալ գործողությունները՝ ձեր հաշիվը պաշտպանելու համար․

  • Օգտագործեք հուսալի, եզակի գաղտնաբառ և պարբերաբար թարմացրեք այն։
  • Խուսափեք այնպիսի գաղտնաբառերից, որոնք հեշտ է գուշակել կամ որոնք պարունակում են ձեր անվան կամ անձնական տվյալների բաղադրիչներ։
  • Համոզվեք, որ ձեր կցված էլփոստի հաշիվը պաշտպանված է ուժեղ գաղտնաբառով և անվտանգության լրացուցիչ գործառույթներով, ինչպես երկգործոն նույնականացումն է։
  • Ստուգեք վստահելի սարքերը, որոնք հասանելիություն ունեն ձեր Airalo հաշվին, և հեռացրեք այն սարքերը, որոնք չեք ճանաչում։
  • Երբեք ոչ մեկի հետ մի՛ կիսվեք Airalo-ի ձեր մուտքային տվյալներով։

Ի՞նչ անեմ՝ իմ հաշվում այլ կասկածելի գործողություններ նկատելու դեպքում

Եթե նկատել եք այլ կասկածելի գործողություններ ձեր հաշվում, օրինակ՝ անհայտ գնումներ, խորհուրդ ենք տալիս անմիջապես փոխել գաղտնաբառը։

Եթե ձեր հաշվում նկատել եք անհայտ գնումներ, կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ. մենք կարող ենք լրացուցիչ տեղեկություններ պահանջել՝ ձեզ լավագույն օգնություն ցուցաբերելու համար։

Եթե հարցեր կամ մտահոգություններ ունեք, կարող եք դիմել մեզ ցանկացած ժամանակ։ Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով և միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x