Ինչո՞ւ դեռ չեմ ստացել իմ eSIM-ը կամ համալրման փաթեթը

Շատ դեպքերում eSIM-ը և համալրման փաթեթները ձեր հաշվին ավելանում են ակնթարթորեն։ Երբեմն ուղարկումը կարող է ավելի երկար տևել։

Եթե հավելվածում ուշացում լինի, կհայտնվի հաղորդագրություն, որ eSIM-ն ուղարկվում է ձեզ. թարմացրեք էջը հավելվածում՝ ուղարկման կարգավիճակը ստուգելու համար։

Ե՞րբ կարելի է ակնկալել eSIM-ի կամ համալրման փաթեթի ուղարկումը

Նույնիսկ եթե eSIM-ի ուղարկումն ուշանա, այն սովորաբար ստացվում է մի քանի րոպեի ընթացքում։ Հազվադեպ դեպքերում դա կարող է տևել մինչև մեկ ժամ։

Հարկավո՞ր է արդյոք որևէ գործողություն ձեռնարկել, եթե eSIM-ի ուղարկումն ուշանում է

Ոչ, որևէ գործողություն ձեռնարկելու անհրաժեշտություն չկա․ eSIM-ը կհայտնվի «Իմ eSIM-ները» բաժնում, հենց որ այն հասանելի դառնա։ Մենք նաև նամակ կուղարկենք, երբ eSIM-ն ուղարկվի։

Եթե eSIM-ը չուղարկվի գնումից հետո 70 րոպեի ընթացքում, մենք ավտոմատ կերպով կվերադարձնենք գումարը. հաստատումը կուղարկվի ձեր էլփոստին։

Ի՞նչ անել, եթե eSIM-ը չի ուղարկվել

Եթե ձեր պատվերը չի ուղարկվել, խորհուրդ ենք տալիս մի քանի ժամից փորձել ձեռք բերել մեկ այլ eSIM նույն տարածաշրջանի համար։

Եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք՝ դիմեք մեր աջակցման թիմին։ Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով և միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x