Այն ամենը, ինչ պետք է իմանաք, թե ինչպես են աշխատում eSIM-ները

Արտասահման մեկնելիս միշտ խնդիրներ են ծագել՝ կապի մեջ մնալու հետ կապված։ Սկսած տվյալ երկրի SIM-քարտ գտնելուց մինչև տեղական օպերատորի միջազգային ծառայությունների համար ուռճացված հաշիվները։ Թվում էր, թե ավելի լավ լուծում հնարավոր չէր գտնել։

Սակայն լուծումը գտնվել է։ Իրականում eSIM քարտերն արդեն մի քանի տարի է, ինչ շուկայում են, բայց միայն հիմա են սկսել դրանց վրա ուշադրություն դարձնել։

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է աշխատում eSIM-ը։ Մենք կարող ենք բավարարել ձեր հետաքրքրասիրությունը։

Այստեղ ներկայացրել ենք այն ամենը, ինչ պետք է իմանաք այս զարմանահրաշ տեխնոլոգիայի մասին, որը հեշտացնում է կյանքը և թույլ է տալիս կապի մեջ մնալ ճամփորդելիս։

 

Ի՞նչ է eSIM-ը և ի՞նչ խնդիր է այն լուծում

Բոլոր հեռախոսների համար պահանջվում է SIM-քարտ՝ բջջային ինտերնետի և բջջային ծառայությունների հասանելիության համար։ Շատ դեպքերում օգտատերը պետք է ֆիզիկապես տեղադրի այս նուրբ դետալը իր հեռախոսի մեջ։ (Եթե օգտագործում եք ավելի հին մոդելի հեռախոս, պետք է բացեք հեռախոսի հետևի մասը և SIM-քարտը տեղադրեք բնիկի մեջ)։

Դուք, անշուշտ, ծանոթ եք այս տեխնիկային։ SIM-ն անընդհատ մի հեռախոսից մյուսին փոխելը… կամ մի SIM- քարտից մյուսին անցնելը կարող է չափազանց հոգնեցուցիչ լինել։

Բայց դա խնդիր չէ eSIM-ի դեպքում, որը ներկառուցված SIM-քարտ է՝ փոքրիկ չիպ, որը տեղադրվում է անմիջապես հեռախոսի սխեմայում։ Շատ նոր մոդելի հեռախոսներ բացի սովորական SIM-քարտերից աջակցում են նաև eSIM-քարտեր։

eSIM-ն ունի մի քանի առավելություն ավանդական SIM- քարտերի համեմատ։ Օրինակ՝

  • Դուք կարող եք պահել մի քանի eSIM ինտերնետ պլաններ։Դուք չեք սահմանափակվում մեկ պլանով, ինչպես ֆիզիկական քարտի դեպքում։
  • Դրանք հեռախոսներն ավելի հզոր են դարձնում։ eSIM-ը շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում հեռախոսում, քան SIM-քարտը։ eSIM-ների առավելություններից մեկն այն է, որ դրանց փոքր չափսերը թույլ են տալիս արտադրողներին մեծացնել հեռախոսի այլ դետալների չափսերը... օրինակ՝ մարտկոցները։
  • Այլևս հարկ չկա գործ ունենալու ապարատային դետալների հետ։Բարեբախտաբար, նոր հեռախոսների համար վերացել է հետևի վահանակը բացելու անհրաժեշտությունը, որտեղ գտնվում են նուրբ էլեմենտներ։ Բացի դրանից, eSIM-ի դեպքում վերանում է ամրակ փնտրելու անհրաժեշտությունը, որով հնարավոր կլինի բացել հեռախոսում քարտը դնելու անցքը։
     

Ինչպե՞ս է աշխատում eSIM-ը

Եթե ​​eSIM-ն, ըստ էության, թվայինի վերածված ֆիզիկական SIM-քարտ է, արդյո՞ք դա նշանակում է, որ դրա աշխատելու սկզբունքը նույնն է:

Մեզ հաճախ են տալիս այս հարցը։ Եվ կարճ պատասխանն է՝ այո։

Բոլոր eSIM համատեղելի հեռախոսներում կարող եք բջջային պլան ավելացնել կարգավորումներում։ (Տե՛ս iPhone-ների համար հատուկ հրահանգները)։ Երբ դուք ինտերնետ պլան եք գնում Airalo-ի խանութից, դուք կարող եք տեղադրել eSIM-ն անմիջապես հավելվածից՝ QR-կոդի միջոցով կամ ձեռքով մուտքագրելով ձեր eSIM-ի տվյալները։ Դա տևում է մի քանի րոպե, և արդյունքում դուք ստանում եք որոշակի քանակությամբ ինտերնետ տրաֆիկ որոշակի ժամանակահատվածի համար (կախված փաթեթից):

Դիտողություն․

  • Ձեռք բերված ինտերնետ պլանը կապ չունի ձեր սովորական օպերատորի հետ։ Այսպես դուք կկարողանաք խուսափել ավելորդ վճարներից՝ օգտվելով ինտերնետից արտերկրում և շարունակելով օգտագործել ձեր ընթացիկ հեռախոսահամարը։
  • eSIM-ը միանում է տեղական ցանցերին: Airalo-ի eSIM-ները գործում են ավելի քան 200 երկրներում՝ հնարավորություն տալով ձեզ ճամփորրդելիս հեշտությամբ միանալ արագ ինտերնետին։
  • Airalo-ն չի պահանջում պայմանագիր կնքել իր հետ: Դուք ցանկացած ժամանակ կարող եք երկարացնել ձեր eSIM ինտերնետ պլանը։ Պլանը համալրելու կամ սակագինը փոխելու համար ձեզնից կպահանջվի ոչ ավելի, քան հինգ րոպե։

Dual SIM-ը նու՞յնն է, ինչ eSIM-ը

Պարտադիր չէ, որ նույնը լինի։

Դա պարզապես նշանակում է, որ հեռախոսում կարելի է միաժամանկ մի քանի SIM-քարտ օգտագործել։ Սակայն, պարտադիր չէ, որ երկրորդ քարտը լինի eSIM։ Շատ հեռախոսներ աջակցում են երկու SIM-քարտ, բայց ոչ eSIM։ Դրանք ունեն երկու ֆիզիկական SIM-քարտի բնիկներ. դուք կարող եք դրանք հեշտությամբ նկատել հեռախոսի վրա։

Կան Dual SIM հեռախոսներ, որոնք աջակցում են SIM և eSIM կամ նույնիսկ միանգամից երկու eSIM։

Ի՞նչ հեռախոսներ կարող են օգտագործել eSIM

Տե՛ս մեր eSIM համատեղելի սարքերի ցանկը (այն մշտապես թարմացվում է)։

(Մենք նաև ընտրել ենք լավագույն 12 հեռախոսները, որոնք աջակցում են eSIM)։

Որտե՞ղ կարելի է (և որտեղ չի կարելի) օգտագործել eSIM-ը

Ներկայումս Airalo-ի խանութից կարող եք ձեռք բերել eSIM պլաններ ավելի քան 200 երկրների և տարածաշրջանների համար։ eSIM-ները հիմնականում աջակցվում են եվրոպական երկրների մեծ մասի խոշոր օպերատորների կողմից, ինչպես նաև այնպիսի տնտեսական հսկաների կողմից, ինչպիսիք են Հոնկոնգը, Կանադան, Հնդկաստանը, Քաթարը, Սինգապուրը, Թայվանը և Միացյալ Նահանգները։

Ուստի մեծ հավանականություն կա, որ eSIM ինտերնետ պլանը հասանելի կլինի՝ ուր էլ որ գնաք:

Դուք կարող եք նաև օգտագործել ձեր ընթացիկ օպերատորի eSIM-ը։ Շատ դեպքերում այն ​​պարզապես կփոխարինի ֆիզիկական SIM- քարտին: Սովորաբար դրա համար անհրաժեշտ է կապ հաստատել օպերատորի հետ, իսկ երբեմն նույնիսկ գնալ վաճառքի կետ, ինչը հաստատ որոշ ժամանակ կխլի։

Airalo-ի հետ ուղևորությունների և բջջային ինտերնետի սահմանափակում չկա

Մենք քննարկեցինք, թե ինչպես է աշխատում eSIM-ը։ Ըստ էության, դա ֆիզիկական SIM-քարտի թվային անալոգն է։ Դուք երբեք չեք կորցնի չիպը, որը ներկառուցված է ձեր հեռախոսի սխեմայում։ Բացի այդ, դուք կարող եք միաժամանակ պահել մեկից ավելի eSIM-քարտ։ Սա նշանակում է, որ դուք կարող եք օգտվել տեղական ինտերնետ պլաններից (գրեթե) ամենուր։

Սա շահավետ լուծում է, որն արագորեն տարածում է գտնում նրանց շրջանում, ովքեր հաճախ արտասահման են մեկնում։ Ուսումնասիրեք Airalo-ի eSIM պլաններն այստեղ։


Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Դուք կարող եք $3 Airmoney վաստակել՝ կիսելով ուղղորդման կոդը ընկերների հետ։