Ինչպե՞ս է աշխատում միջազգային eSIM-ը․ Ամբողջական ուղեցույց

Եթե ցանկանում եք կապի մեջ մնալ, բայց չեք ցանկանում ֆիզիկական SIM-քարտեր գործածել, ապա ճիշտ հասցեով եք եկել։ eSIM-քարտերը հնարավորություն են տալիս ճամփորդել ամբողջ աշխարհում՝ առանց SIM-քարտերը փոխելու գլխացավանքի։

eSIM-ի տեխնոլոգիան արագ և հարմար լուծում է՝ արտասահմանում շարժական սարքերից ինտերնետ մուտք գործելու համար, կամ երբ չեք կարողանում ֆիզիկական SIM-քարտ օգտագործել։ Դուք պարզապես գնում եք բջջային ինտերնետ պլան Airalo հավելվածում և QR-կոդի միջոցով, ձեռքով ներբեռնելով ​​կամ անմիջականորեն այն տեղադրում եք ​​eSIM համատեղելի սարքում։

Դա այնքան պարզ է, նույնիսկ չափազանց պարզ, հատկապես եթե համեմատում եք այն դժվարությունների հետ, որոնք սովորաբար առաջանում են արտասահման մեկնելիս։

Հասկանալի է, որ eSIM-ով աշխատող սմարթֆոնները ընդամենը մի քանի տարի է, ինչ շուկայում են։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես է աշխատում միջազգային eSIM-ը, ապա ճիշտ հասցեով եք դիմել։ Այստեղ մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք այս նոր զարմանալի տեխնոլոգիան։

Ի՞նչ է eSIM-ը արտասահման մեկնելու համար

Եթե ​​ցանկանում եք օգտագործել ձեր հեռախոսը արտասահման մեկնելիս, հավանաբար նկատել եք, որ տարբերակները սահմանափակ են։ Շատ օպերատորների մոտ գործում են թանկ միջազգային սակագներ (կամ անվճար միջազգային ինտերենտ՝ 2G արագությամբ): Հնարավոր է՝ կարծում եք, որ կարող եք շրջանցել այս խոչընդոտները՝ փորձելով օգտվելով Wi-Fi-ից, սակայն այս դեպքում ձեր սարքը վտանգի տակ եք դնում, չհաշված այն, որ Wi-Fi-ը միշտ չէ, որ հասանելի է ամենուր։

Սակայն, եթե ունեք համեմատաբար նոր հեռախոս, կա ևս մեկ տարբերակ՝ eSIM-ը։

eSIM-քարտը կամ «բաժանորդի նույնականացման ներկառուցված մոդուլը» ձեր հեռախոսի սխեմայում ներկառուցված չիպ է։ Այն փոխարինում է ավանդական SIM-քարտին և ապահովում է ինտերնետ կապ ծրագրային ապահովման միջոցով։

Քանի որ eSIM-ներն աշխատում են ծրագրային ապահովմամբ, դուք կարող եք արագ և հաճախ փոխել օպերատորներին կամ պլանները և կախված չլինել մեկ օպերատորի SIM- քարտից։ Հարկավոր է ընդամենը այցելել այնպիսի կայք, որտեղ վաճառվում են eSIM ինտերնետ պլաններ, օրինակ՝ Airalo, և ձեզ համար ընտրել հարմար սակագնային փաթեթ՝ կախված նրանից, թե որքան է տևում ճամփորդությունը։

eSIM-ը հատկապես հարմար է արտերկիր մեկնելիս, քանի որ անհրաժեշտ չէ հեռացնել SIM-քարտը սարքից։ Ճամփորդելիս հիմնական SIM-քարտը կանջատվի (եթե այն չեք օգտագործում Dual SIM Standby ռեժիմում)։ Տուն վերադառնալուց հետո կարող եք նորից անցնել ձեր հիմնական SIM-քարտին: Ծանոթացեք eSIM-քարտն աջակցող սմարթֆոնների և այլ սարքերի ցանկին։

 

Ինչպե՞ս է աշխատում միջազգային eSIM-ը։

eSIM-քարտը հարմար և մատչելի լուծում է՝ արտերկրում ինտերնետին միանալու համար, որը ձեզ ազատում է նպատակակետում ֆիզիկական SIM-քարտ գնելու դժվարություններից։ Այլևս անհրաժեշտ չէ գնել նոր ֆիզիկական SIM-քարտ և դնել այն ձեր սովորական SIM-քարտի փոխարեն․ բավական է ինտերնետ պլան գնել Airalo-ի նման հավելվածի միջոցով։ Այնուհետև հարկավոր է մի քանի պարզ գործողություններ կատարել՝ ձեր հեռախոսում ինտերնետ պլանն ակտիվացնելու համար։

eSIM-քարտը կմիանա տեղական օպերատորներին, որոնք առաջարկում են կանխավճարային eSIM պլաններ։ Airalo-ի կայքում՝ հարմար տեղում, ներկայացված են պրովայդերների առաջարկած գները, որպեսզի դուք ուսումնասիրեք։

Ձեզ համար eSIM-ը նույնն է, ինչ տեղական SIM-քարտը, բացի այդ դուք կարող եք շարունակել օգտագործել ձեր սովորական համարը (եթե միացված է երկու SIM-քարտի կրկնակի սպասման ռեժիմը. դա հնարավոր է eSIM ունեցող սարքերի մեծ մասում)։ Եթե ​​Dual SIM տեխնոլոգիան ներդրված չէ հեռախոսում, այն կաշխատի միայն որպես ինտերնետին միանալու սարք, բայց դուք, իհարկե, կկարողանաք հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել այնպիսի ծառայությունների միջոցով, ինչպիսիք են WhatsApp-ը և Telegram-ը։

Ինչու՞ է միջազգային eSIM-քարտն ավելի գերադասելի, քան տեղական SIM-քարտը։

Տեղական SIM-քարտերն, անկասկած, արտերկրում կապի մեջ մնալու ամենատարածված միջոցներից են: Սակայն, դա միակ տարբերակը չէ, որով հետաքրքրված են ճանապարհորդները։ Ըստ 2019 թվականի հարցման արդյունքների՝ սպառողների 60 տոկոսը կընտրեր eSIM, եթե դա հասանելի լիներ իրենց։

Միջազգային eSIM-ն ունի մի քանի հստակ առավելություններ տեղական SIM-քարտի նկատմամբ։ Դրանք են՝

  • Ինտերնետ փաթեթները գործում են ոչ թե կոնկրետ երկրների, այլ տարածաշրջանների համար: Եթե պետք է այցելեք մի քանի երկիր, ապա ձեզ անհրաժեշտ չէ գնել մի քանի SIM- քարտ։ Մինչդեռ, տարածաշրջանային eSIM ինտերնետ պլանը թույլ կտա ձեզ օգտվել ինտերնետից ամբողջ ուղևորության ընթացքում:
  • Կոնկրետ տեղական պլաններ՝ տեղական գներով.eSIM-քարտերի խանութներում (Airalo-ի նման) հստակ նշված է, թե ինչ ծառայություն եք ստանում, և ինչ արժե այն։ Եթե ​​դուք SIM-քարտ եք գնում, սակագնային տվյալները կարող են այնքան էլ կոնկրետ չլինել, նույնիսկ եթե դուք գնում եք քարտը օդանավակայանում լիազորված դիլերից։
  • Ինտերնետ պլանները նախապես գնելու հնարավորություն: Ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո դուք այլևս չեք մտածի ինտերնետ կապի մասին. պարզապես կակտիվացնեք ձեր հեռախոսի eSIM ինտերնետ պլանը, և վերջ։
  • Մեկ հեռախոսում մի քանի eSIM պլան պահելու հնարավորություն։ Սարքերի մեծ մասը թույլ է տալիս մեկ սարքում ունենալ մի քանի eSIM ինտերնետ պլաններ։ Դա շատ ավելի հեշտ է, քան մի քանի ֆիզիկական SIM-քարտերի հետ գործ ունենալը։
  • Ճկուն պլաններ՝ օրերի, շաբաթների և ամիսների համար: Տեղական SIM-քարտերի դեպքում հաճախ անհրաժեշտ է նախապես վճարել մեկ ամսվա ծառայության վճարը։ Հետևաբար, եթե տվյալ երկրում մնալու եք ընդամենը մի քանի օր կամ շաբաթ, ապա, ենթադրաբար, գերավճար եք կատարելու։ Իսկ eSIM-ի դեպքում դուք կարող եք գնել որոշակի քանակությամբ ինտերնետ-տրաֆիկ՝ հենց ձեզ անհրաժեշտ ժամանակահատվածի համար։

Ճամփորդեք աշխարհով մեկ միջազգային eSIM-ով

Այժմ դուք գիտեք, թե ինչպես է աշխատում միջազգային eSIM-ը, և կարող եք օգտագործել այս տեխնոլոգիան հաջորդ անգամ ճամփորդելիս։ eSIM-քարտն ապահովում է պարզ, հարմար և հուսալի ինտերնետ հասանելիություն՝ առանց գլխացավանքի և հսկայական հաշիվների։ Ինտերնետ հասանելիությունը երբեք այսքան հեշտ չի եղել։ Airalo-ի խանութում հասանելի են ավելի քան 200 երկրներ և տարածաշրջաններ։

Ե՞րբ եք պլանավորում ձեր հաջորդ ուղևորությունը։ Այցելեք Airalo-ի խանութ և տեսեք, թե ինչ տարբերակներ կան։


Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Դուք կարող եք $3 Airmoney վաստակել՝ կիսելով ուղղորդման կոդը ընկերների հետ։