Միջազգային SIM-քարտեր iPhone-ների համար. Ամբողջական ուղեցույց

2007 թվականին՝ առաջին iPhone-ի թողարկումից ի վեր, Apple-ը եղել է աշխարհում սմարթֆոնների առաջատար մատակարարների հնգյակում։ 2020 թվականի վերջին Apple-ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 13,9 տոկոս։ Սա նշանակում է, որ աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մարդ ունի այս սմարթֆոնից։

Թեև միանգամայն անվտանգ է iPhone-ը ձեզ հետ վերցնել ճամփորդության մեկնելիս (նախապես հոգ տանելով որոշ բաների մասին ), երբեք չեք կարող իմանալ, թե կապի մեջ մնալու ինչ տարբերակներ հասանելի կլինեն արտերկրում։

Այդպիսի տարբերակներից մեկը միջազգային SIM-քարտն է։ (Ոչ, սա նույնը չէ, ինչ տեղական SIM-քարտը)։

Այստեղ մանրամասն ներկայացնում ենք, թե ինչ են iPhone-ների համար նախատեսված միջազգային SIM-քարտերը, և ինչպես կարող են ձեզ օգնել կապի մեջ մնալ աշխարհի ցանկացած վայրում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում միջազգային SIM-քարտը

Բջջային ինտերնետ հասանելիությունը չի ավարտվում միջազգային սահմաններին, որքան էլ որոշ օպերատորներ փորձեն դրանում համոզել բաժանորդներին։ Օպերատորի ենթակառուցվածքը հնարավոր է ավարտվի սահմանին, բայց նույնիսկ այս արգելքը աստիճանաբար վերանում է բջջային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց։ 

Կցանկանայի՞ք արտերկիր մեկնելիս հնարավորություն ունենալ ձեր սմարթֆոնով մուտք գործել ինտերնետ ընդամենը մեկ SIM-քարտով և չվճարել ռոումինգի համար, որն այդքան շատ են սիրում օպերատորները։

Դա միանգամայն հնարավոր է։

Միջազգային SIM-քարտը գործում է ամենուր, որտեղ կա բջջային ինտերնետ։ Այն մեկ քարտ է, մեկ հաշիվ, մեկ ինտերնետ փաթեթ և մեկ հեռախոսահամար։ Օրինակ՝

Միջազգային SIM-քարտերը նախընտրելի տարբերակ են շատ մարդկանց համար, ովքեր հաճախ են մեկնում արտասահման, հատկապես, եթե նրանց ուղևորությունները չեն սահմանափակվում կոնկրետ տարածաշրջանով կամ մայրցամաքով։ 

Միջազգային SIM-քարտի առավելությունները

Ճամփորդության մեկնելիս միջազգային SIM-քարտերը շատ առավելություններ ունեն՝ այլ բջջային ինտերնետ լուծումների համեմատ։ Դրանք ոչ միայն բջջային ծառայություններ են առաջարկում մի քանի երկրներում մեկ քարտով, այլև

  • Ապահովում են ավելի լավ ծածկույթ. միջազգային SIM-քարտերը իդեալական են ճամփորդության համար։ Սովորաբար դրանց ծածկույթն ավելի լավն է, քան միջազգային ռոումինգի և տեղական SIM- քարտերի դեպքում։
  • Ավելի մատչելի են, քան միջազգային ռոումինգը. միջազգային SIM-քարտի հաշիվը գրեթե նույնն է, ինչ ձեր տան բջջային կապինը։
  • Ամեն ինչ ներկայացված է մեկ լեզվով. կարիք չկա փորձել հասկանալ օտարալեզու մակագրությունները՝ տեղեկանալու համար, թե ինչ ծառայություններ են ներառված փաթեթում։
  • Կարելի է կառավարել առցանց. ծառայությունների մեծ մասն ունի պորտալ՝ անհրաժեշտ բոլոր ֆունկցիաներով։

Ո՞րն է iPhone-ի համար նախատեսված eSIM-ի, տեղական SIM-ի և միջազգային SIM-քարտի տարբերությունը։

Միջազգային SIM-քարտերը ավելի քիչ հայտնի, բայց հարմար տարբերակ են ճամփորդների համար, դրանց ընդհանուր անվանումը երբեմն կարող է շփոթեցնել։ (Google-ում որոնեք «միջազգային SIM-քարտեր iPhone-ների համար», և կարող եք խորհուրդներ գտնել արտասահմանում iPhone-ի օգտագործման վերաբերյալ)։

iPhone-ների համար նախատեսված միջազգային eSIM-քարտերի, տեղական SIM-քարտերի և միջազգային SIM-քարտերի միջև տարբերության հակիրճ ներկայացում։

1. Այն ֆիզիկական քարտ է, որը հարկավոր է գնել՝ նախքան ուղևորության մեկնելը

Ի տարբերություն «Discover Global» eSIM-ի, միջազգային SIM-քարտը ֆիզիկական քարտ է։ Այսինքն՝ դուք պետք է գնեք և ակտիվացնեք այն՝ նախքան ուղևորության մեկնելը։

Առաջարկում ենք գնումը կատարել ուղևորությունից առնվազն մեկ շաբաթ առաջ, որպեսզի քարտն ակտիվացնելիս ժամանակ ունենաք լուծելու ծագած հնարավոր խնդիրները։

Նաև համոզվեք, որ ձեր iPhone-ն ապակողպված է։ Միջազգային SIM-քարտերը չեն աշխատի կողպված հեռախոսում, ինչպես նաև այլ երրորդ կողմի SIM-քարտերը։

2. Մեկ SIM-քարտ՝ ամբողջ մոլորակի համար. առանձին երկրի համար հատուկ տարբերակներ չկան

Միջազգային SIM-քարտերը հարմար են, եթե այցելում եք շատ երկրներ։ Դրանք ազատում են ամեն անգամ այլ երկրի SIM-քարտ գտնելու և ձեր տեղական օպերատորին միջազգային ինտերնետի համար վճարելու հոգսից։ Օրինակ՝ Airalo-ի Discover Global eSIM-ը գործում է հարյուրավոր երկրներում, այնպես որ կարող եք ինտերնետ մուտք գործել աշխարհի գրեթե ցանկացած կետից։

Դրանք իդեալական են նավի անձնակազմի կամ արտասահմանյան գործուղումների համար։

Սակայն, եթե դուք այցելում եք կոնկրետ մեկ երկիր կամ նույնիսկ տարածաշրջան, ապա միջազգային SIM-քարտը կարող է ավելորդ լինել։ Ձեզանից կարող է գումար գանձվել այն ծառայությունների համար, որոնք ձեզ անհրաժեշտ չեն։ Այս դեպքում ավելի լավ է ընտրել տվյալ երկրի eSIM կամ նույնիսկ տարածաշրջանային eSIM։

3. Կարող եք օգտագործել միջազգային SIM-քարտ eSIM-ի հետ միասին

Եթե ​​ունեք iPhone XR կամ ավելի նոր մոդել, ապա ձեր հեռախոսն աջակցում է eSIM։ Սա նշանակում է, որ միջազգային SIM-քարտը կարող եք օգտագործել eSIM-ի հետ միասին։

eSIM ինտերնետ փաթեթը կարող է լրացնել բջջային ինտերնետը, եթե որոշ ժամանակ անցկացնելու եք կոնկրետ տարածաշրջանում։ Դուք չեք վճարի ինտերնետ ռոումինգի համար ձեր SIM-քարտով և կկարողանաք օգտվել բջջային ինտերնետից տեղական սակագներով։

Միջազգային SIM-քարտերի մեծ մասը տրամադրում է հեռախոսահամար, այնպես որ կարող եք նաև զանգեր կատարել և SMS հաղորդագրություններ ուղարկել ճամփորդելիս։ Իսկ եթե միջազգային SIM-քարտը որոշ ժամանակ անհրաժեշտ չէ, այն հեշտությամբ կարելի է անջատել iPhone-ում։

Մի քանի խորհուրդ՝ eSIM-ը iPhone-ում օգտագործելու վերաբերյալ։

Մտածում եք iPhone-ի համար նախատեսված միջազգային SIM-քարտ ձեռք բերելու մասի՞ն։ Գնեք միջազգային eSIM։

IPhone-ում միանգամայն հնարավոր է օգտագործել միջազգային SIM-քարտեր։ Կախված, թե ինչ ճամփորդական ծրագրեր ունեք՝ միջազգային SIM-քարտը կարող է լինել հարմար և ծախսարդյունավետ տարբերակ: Սակայն, ֆիզիկական SIM-քարտերի հետ կապված որոշ դժվարություններ կարող են ծագել արտասահմանում։ Սկսած ընթացիկ SIM-քարտը հեռացնելու անհրաժեշտությունից մինչև միջազգային SIM-քարտը ժամանակին ձեզ հասցնելու հետ կապված մտահոգությունը և շատ ուրիշ անհարմարություններ:

Միջազգային eSIM-ները շատ ավելի պարզ լուծում են։ Ձեռք բերեք միջազգային eSIM Airalo-ից և կապի մեջ մնացեք երբ և որտեղ ցանկանաք։ Դրանից հարմար ի՞նչ կարող է լինել։


Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Դուք կարող եք $3 Airmoney վաստակել՝ կիսելով ուղղորդման կոդը ընկերների հետ։