Պայմաններ և դրույթներ – սեպտեմբեր 2025

Ընդհանուր պայմաններ

Airalo-ի առաքելությունն է ապահովել գլոբալ կապ բոլոր ճանապարհորդների համար։ Մենք տրամադրում ենք մեր Հարթակը և Ծառայությունները AirGSM Pte Ltd ընկերության անունից, որը գրանցված է Սինգապուրում հետևյալ հասցեով՝ 6 Raffles Blvd, #03-308 Marina Square, Singapore 039594։ Մենք գործում ենք որպես կապի ծառայությունների ագրեգատոր և առևտրային հարթակ։ Այլ կերպ ասած՝ մենք պարզում ենք, թե որոնք են ինտերնետ կապի լավագույն մատակարարները յուրաքանչյուր երկրի կամ տարածաշրջանի համար և նրանց ծառայությունները հասանելի ենք դարձնում մեր հաճախորդներին Airalo-ի մեր առևտրային հարթակի միջոցով։ Այսկերպ մենք կարողանում ենք տրամադրել eSIM-ներ, որոնք թույլ են տալիս կապի մեջ մնալ աշխարհի ավելի քան 200 երկրներում։

Մեր Ծառայություններից (eSIM-ներ և դրանց հետ կապված աջակցման ծառայություններ) կամ Հարթակից (մեր կայքը, Airalo-ի կողմից սոցիալական մեդիայում կառավարվող էջերը և մեր հավելվածը) օգտվելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ գործող պայմաններին և կանոններին։ Դրանց մեջ մտնում են՝

  • Սույն «Ընդհանուր պայմանները» որոնք միշտ կիրառվում են։ 
  • Մեր ծառայությունների օգտագործման պայմանները”, որոնք կիրառվում են, եթե դուք օգտվում ենք մեր Ծառայություններից։ 
  • Եթե դուք օգտվում եք մեր Ծառայություններից, բայց հասանելիություն եք ստացել դրանց երրորդ կողմի միջոցով (օրինակ՝ գործատուի կամ Airalo-ի գործընկերոջ), ապա “Մեր ծառայությունների օգտագործման պայմանները” շարունակում են կիրառվել, սակայն պետք է դիտարկվեն այդ երրորդ կողմի հետ ձեր համաձայնագրի հետ միասին։ Ձեզ կարող են հասանելի չլինել մեր Ծառայությունների որոշ գործառույթներ, օրինակ՝ հաճախորդների աջակցությունը, և ձեզ համար կարող են կիրառվել գնային այլ պայմաններ և վճարման/գումարի վերադարձի գործընթացներ։ Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի հետ ձեր գործողությունների կամ համաձայնագրերի համար, և
  • Մեր Գաղտնիության քաղաքականությունը և Թխուկների քաղաքականությունը կիրառվում են ձեր անձնական տվյալների հավաքման բոլոր դեպքերում։ Մեր Թույլատրելի օգտագործման քաղաքականությունը և Գումարի վերադարձի քաղաքականությունը կկիրառվեն բոլոր դեպքերում, երբ դուք օգտագործում եք մեր Ծառայությունները։  

(միասին կոչվում են մեր “Պայմանները”)

Մեր Ծառայություններից և Հարթակից կարող եք օգտվել միայն մեր Պայմաններն ընդունելու դեպքում։ Հետևաբար, եթե դուք չեք ընդունում կամ չեք կարող պահպանել դրանք, ապա չպետք է մուտք գործեք մեր Ծառայություններ կամ Հարթակ կամ օգտվեք դրանցից։ Մեր Հարթակից կամ Ծառայություններից օգտվելով, որևէ բովանդակություն դիտելով կամ սեղմելով, գրանցվելով կամ մեր հավելվածն օգտագործելով՝ դուք համաձայնում եք այս պայմաններին։

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք թարմացնել մեր Պայմանները։ Մենք անպայման ձեզ կտեղեկացնեք, եթե փոփոխությունները կարևոր լինեն։ Ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, հետևաբար, եթե այլևս չեք ցանկանում ընդունել մեր Պայմանները, ապա պետք է դադարեցնեք մեր Ծառայություններից կամ Հարթակից օգտվել Պայմանների թարմացումից հետո։

Երրորդ կողմեր․ Այնքանով, որքանով մեր Ծառայությունները կամ Հարթակն ունեն հղումներ երրորդ կողմերի կայքերին կամ սոցիալական մեդիա հարթակներին (օրինակ՝ մեր վճարային ծառայություններ մատուցողներին, Facebook-ին կամ Instagram-ին) կամ տեղադրված են այնտեղ, և գոյություն ունեն օգտագործման առանձին պայմաններ, որոնք վերաբերում են տվյալ կայքին կամ սոցիալական մեդիա հարթակին, դուք համաձայնում եք պահպանել դրանք՝ ի լրումն սույն Պայմանների։ 

Տվյալների փոխանցում Airalo-ին․ Ձեր գաղտնիությունը կարևոր է մեզ համար։ Ձեր անձնական տվյալները, որոնք մենք հավաքում ենք մեր Ծառայություններից կամ Հարթակից օգտվելիս, կմշակվեն մեր Գաղտնության քաղաքականության և Թխուկների քաղաքականության համաձայն։ 

Մտավոր սեփականության իրավունք․ Մեր Հարթակի և Ծառայությունների մտավոր սեփականության բոլոր իրավունքները պատկանում են Airalo-ին կամ տրամադրվել են նրան լիցենզիայի հիման վրա։ Այս իրավունքների մեջ մտնում են հեղինակային իրավունքը (ներառյալ մեր համակարգչային ծրագրային ապահովումը), ապրանքային նշանները, գիտելիքները, առևտրային գաղտնիքները, ինչպես նաև մեր Հարթակի դիզայնը, կազմը և արտաքին տեսքը (միասին՝ “մտավոր սեփականության իրավունքներ”)։ Մեր Հարթակից և Ծառայություններից օգտվելով՝ դուք համաձայնում եք օգտագործել դրանք միայն ըստ նշանակության և համաձայն սույն Պայմանների։ Մենք բարձր ենք գնահատում ձեր կարծիքը մեր Ծառայությունների և Հարթակի վերաբերյալ։ Եթե դուք մեզ կարծիք եք տրամադրում, մենք կարող ենք այն ներառել մեր Ծառայություններում կամ Հարթակում, և դուք հաստատում եք, որ այդ կարծիքի հետ կապված մտավոր սեփականության որևէ իրավունք չի ծագում, և ձեզ որևէ փոխհատուցում չի հասնում։ 

Պատասխանատվությունից հրաժարում․ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ, ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ ՈՐԵՎԷ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ՊԱՏԺԻՉ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ԿՈՐՑՐԱԾ ՇԱՀՈՒՅԹԸ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԵՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԱՅՆ ՉԱՓՈՎ, ՈՐՈՎ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԵԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՄԵՐ ԵՎ ՄԵՐ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է 100,00 ԱՄՆ ԴՈԼԱՐ (ՀԱՐՅՈՒՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐՈՎ։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԹԱԿԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ԿԱ» ԵՎ «ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ» ՀԻՄՈՒՆՔՈՎ։ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՈՐԱԿԸ։ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԻՔՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌՎԵԼ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ։ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԴՈՒՔ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԶ, ՄԵՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ (ՆԵՐԱՌՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ), ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ։

Կիրառելի օրենք և դատարաններ․ Անկախ նրանից, թե որ երկրից եք մուտք գործում մեր Ծառայություններ կամ Հարթակ, սույն Պայմանները և դրանց հետ կապված ցանկացած վեճ կամ պահանջ կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի և Ուելսի օրենսդրությամբ, և Անգլիայի և Ուելսի դատարաններն ունեն բացառիկ իրավասություն։ 

Կոլեկտիվ հայցերից հրաժարում. Դուք համաձայնում եք հրաժարվել ցանկացած կոլեկտիվ հայցի վարույթում որպես հայցվոր կամ կոլեկտիվ հայցի մասնակից մասնակցելու իրավունքից։ Վեճերի լուծման ցանկացած վարույթ պետք է իրականացվի անհատական ​​հիմունքներով, այլ ոչ թե որպես կոլեկտիվ կամ ներկայացուցչական հայց։

Պայմանների կատարում․ Եթե սույն պայմանների որևէ մաս, որը դուք կամ մենք իրավաբանորեն չենք կարող կատարել, կանտեսվի այն չափով, որքանով այն հնարավոր չէ կատարել, իսկ մնացածը կմնա ուժի մեջ։

Հետադարձ կապ․ Եթե հարցեր ունեք սույն Պայմանների հետ կապված, դիմեք այս հասցեով՝ [email protected]։ Եթե ձեզ օգնություն է հարկավոր Ծառայությունների կամ Հարթակի հետ կապված, կապ հաստատեք մեզ հետ էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով, կամ դիմեք մեզ հավելվածում հասանելի աջակցության գործառույթների միջոցով։


…………………………………………………………………………..


Մեր ծառայությունների օգտագործման պայմանները

Մեր ծառայությունների օգտագործման պայմանները” կկիրառվեն այն դեպքում, եթե դուք օգտվում եք մեր ծառայություններից, և դրանք պետք է կարդալ մեր մյուս պայմանների հետ միասին, որոնք կիրառվում են ձեզ համար։ 

Ձեր սարքը․ Մեր Ծառայություններին հասանելի լինելու համար դուք պետք է ունենաք ապակողպված սարք, որը համատեղելի է eSIM-ի հետ, որի միակ պատասխանատու օգտատերը դուք պետք է լինեք։ Այդ հարցում ձեզ օգնելու համար որոշ ինֆորմացիա կարող եք գտնել մեր Օգնության կենտրոնում։

Ձեր Airalo հաշիվը․ Ձեր Airalo հաշիվը պատկանում է միայն ձեզ և չի կարող փոխանցվել կամ տրամադրվել որևէ այլ անձի՝ առանց Airalo-ի նախնական գրավոր համաձայնության։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի կասեցնելու կամ դադարեցնելու ձեր հաշիվը մեր հայեցողությամբ։ Դա կարող է պատահել այնպիսի իրավիճակներում, երբ, օրինակ, մենք մտահոգություններ ունենք անվտանգության վերաբերյալ, կամ եթե կարծում ենք, որ դուք խախտել եք մեր Պայմանները։ Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե դա տեղի ունենա։ Եթե դուք խախտեք մեր Օգտագործման պայմանները կամ օգտվեք մեր Ծառայություններից մեր Թույլատրելի օգտագործման քաղաքականությանը հակասող կերպով, դուք իրավունք չեք ունենա գումարի վերադարձի, և մենք կարող ենք կասեցնել կամ դադարեցնել ձեր Airalo հաշիվը։

Գներ և վճարումներ․ Սովորաբար մենք մշակում ենք վճարումները ԱՄՆ դոլարով ($)։ Մենք կարող ենք աջակցել այլ արժույթներ, բայց դա անում ենք մեր հայեցողությամբ։ Մեր Ծառայությունների գների մեջ չեն մտնում հարկերը կամ կիրառելի լրացուցիչ վճարներ, որոնք կարող են ավելացվել՝ կախված ձեր վճարային հասցեից, երբ դուք վճարում եք կատարում։

Գումարի վերադարձ․ Դուք կարող եք մեր Օգնության կենտրոնում գտնել մանրամասն տեղեկություններ այն հանգամանքների մասին, որոնց դեպքում դուք իրավունք ունեք գումարի վերադարձ ստանալ։ 

Դադարեցում և կասեցում․ Համագործակցության համար մենք ընտրում ենք լավագույն և առավել վստահելի ծառայություններ մատուցողներին, որպեսզի դուք ունենաք հնարավորինս հուսալի փորձ։ Սա նշանակում է, որ երբեմն մենք կարող ենք դադարեցնել համագործակցությունը ծառայություններ մատուցողի հետ, եթե նա չի արդարացնում մեր սպասելիքները։ Դա կարող է հանգեցնել ձեր կողմից ձեռք բերված Ծառայությունների դադարեցմանը կամ կասեցմանը։ Այս դեպքում լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս մեր Օգնության կենտրոնի «Գումարի վերադարձ» բաժինը։

……………………………………………………………………………………

Թույլատրելի օգտագործման քաղաքականություն

Մեր Հարթակ կամ Ծառայություններ մուտք գործելիս դուք պետք է բավարարեք հետևյալ պայմանները՝

  1. Դուք պետք է լինեք առնվազն 13 տարեկան,
  2. Դուք իրավունք չունեք վերավաճառել, փոխանցել, պատճենել, տարածել կամ կիսել Ծառայությունները երրորդ կողմին,
  3. Դուք չպետք է ձեզ ներկայացնեք որպես այլ անձ, թաքցնեք կամ փորձեք թաքցնել ձեր ինքնությունը կամ այլ կերպ խեղաթյուրել ձեր կապը որևէ անձի կամ կազմակերպության հետ՝ չարտոնված հաշիվներ մուտք գործելու կամ որևէ այլ նպատակով,
  4. Դուք չպետք է խարդախություն կատարեք կամ իրականացնեք որևէ այլ անօրինական կամ հանցավոր գործողություն, ինչպես նաև խախտեք որևէ կիրառելի օրենք,
  5. Դուք չպետք է կատարել այնպիսի գործողություն, որը կարող է վնասել Airalo-ի կողմից օգտագործվող ներքին ցանցերի գործունեությունը և/կամ կատարողականը,
  6. Դուք չպետք է օգտագործեք մեր Հարթակը կամ Ծառայությունները այնպիսի եղանակով, որը կարող է վնասել դրանց կատարողականը, անվտանգությունը կամ ֆունկցիոնալությունը կամ խանգարել այլոց կողմից դրանց օգտագործմանը,
  7. Դուք չպետք է հետապնդեք, վիրավորեք, վնասեք, չարաշահեք, զրպարտեք, արհամարհեք, սպառնաք, վախեցնեք կամ այլ կերպ խախտեք որևէ այլ անձի, այդ թվում՝ Airalo-ի աշխատակիցների օրինական իրավունքները,
  8. Դուք չպետք է օգտագործեք մեր Հարթակը կամ Ծառայությունները այնպիսի եղանակով, որը կարող է վարկաբեկել մեկին կամ խանգարել կոմերցիոն ծառայություն մատուցել,
  9. Դուք չպետք է օգտագործեք մեր Հարթակը կամ Ծառայությունները՝ որևէ ծառայություն կամ գործառույթ մշակելու կամ մատուցելու նպատակով, որոնք մրցակցում են Airalo-ի հետ,
  10. Դուք չպետք է որևէ կերպ իրականացնեք (ներառյալ աջակցությունը, թույլտվությունը կամ լիազորումը) մեր կայքի տեքստի, տվյալների կամ վեբ ռեսուրսներից ավտոմատ կերպով հանված տվյալների որևէ վերլուծություն ցանկացած նպատակով՝ առանց մեր բացահայտ թույլտվության։ Այստեղ մտնում է արհեստական բանականության համակարգերի կամ մոդելների ուսուցումը և մշակումը։
  11. Դուք չպետք է վերբեռնեք կամ փոխանցեք վիրուսներ կամ ցանկացած այլ տեսակի վնասակար կոդեր,
  12. Դուք չպետք է փորձեք վերծանել, ապակոմպիլացնել, մասնատել կամ վերլուծել Ծառայությունների մատուցման համար օգտագործվող ցանկացած ծրագրակազմ կամ ալգորիթմ,
  13. Դուք չպետք է օգտագործեք որևէ ավտոմատացված համակարգ, այդ թվում՝ «ռոբոտներ», «սարդեր» կամ «օֆլայն ընթերցիչներ»՝ Ծառայություններն օգտագործելու համար,
  14. Դուք չպետք է փոխանցեք սպամ կամ անցանկալի էլեկտրոնային նամակներ, ուղարկեք մեծ ծավալի հաղորդագրություններ կամ նմանատիպ բովանդակություն, կամ հրապարակեք մեծ ծավալի տեղեկատվություն մեր Ծառայությունների միջոցով,
  15. Դուք չպետք է փորձեք ֆիշինգի միջոցով տեղեկություններ կորզել, դիտել վեբ էջեր, սկանավորել կամ պատճենել դրանք մեր Ծառայությունների միջոցով, և

Գաղտնաբառ և լիազորագրեր: Դուք եք պատասխանատու ձեր գաղտնաբառի և մուտքային տվյալների անվտանգության համար։ Եթե հիմքեր ունեք ենթադրելու, որ ձեր գաղտնաբառն ու մուտքային տվյալներն այլևս ապահով չեն, անմիջապես փոխեք ձեր գաղտնաբառը և տեղեկացրեք մեզ խնդրի մասին՝ կապ հաստատելով մեզ հետ [email protected] հասցեով։

Կասկածնե՞ր ունեք․ Եթե կասկածներ ունեք՝ արդյոք Հարթակի կամ Ծառայությունների օգտագործումը համապատասխանում է Թույլատրելի օգտագործման սույն քաղաքականությանը, դիմեք մեր աջակցման ծառայության թիմին։ Ամեն դեպքում, դուք եք պատասխանատու Ծառայություններից օգտվելու հետ կապված ցանկացած տեղական գործող օրենքների պահպանման համար։
………………………………….


Գումարի վերադարձի քաղաքականություն

Կիրառելիություն․ Airalo-ից գումարի վերադարձ հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք ծառայությունները ձեռք եք բերել անմիջապես Airalo-ից։ Եթե դուք Ծառայությունները ձեռք եք բերել երրորդ կողմից, ապա հնարավոր գումարի վերադարձի հետ կապված ցանկացած հարցով պետք է կապ հաստատեք այդ երրորդ կողմի հետ։

Համաձայնությունից հրաժարման օրինական իրավունք․ Եթե դուք Ծառայությունները ձեռք եք բերում որպես սպառող, ապա ունեք օրենքով սահմանված իրավունք՝ միակողմանիորեն հրաժարվել գնումից 14 օրվա ընթացքում։ Գնումից հրաժարվելու իրավունքը ուժը կորցնում է գնումը կատարելու օրվանից 14 օր հետո կամ eSIM-ն ակտիվացնելու օրը (կախված նրանից, թե որն ավելի շուտ տեղի կունենա)։ Նկատի ունեցեք, որ դուք չեք կարող օգտվել eSIM-ից հրաժարվելու իրավունքից, որն արդեն սկսել եք օգտագործել։

Փոխարինում և գումարի վերադարձ․ Եթե դուք ակտիվացրել եք Ծառայությունները, բայց չեք կարողանում օգտվել դրանցից՝ Airalo-ի կողմից թույլ տրված սխալի կամ բացթողման պատճառով, կամ այն պատճառով, որ Airalo-ն որոշել է դադարեցնել Ծառայության մատուցումը, մենք ձեր ընտրությամբ կա՛մ կտրամադրենք Ծառայության փոխարինում, կա՛մ կվերադարձնենք ձեզ ձեր կողմից ձեռք բերված Ծառայության համարժեք գումարը։ Սակայն դա կախված է հետևյալ պայմաններից․

  1. Դուք պետք է գումարի վերադարձի հայց ներկայացնեիք ձեր հայցի պատճառ հանդիսացող խնդրի առաջացման օրվանից հետո 30 օրվա ընթացքում։
  2. Airalo-ն չի կարողացել վերականգնել ձեր կողմից ձեռք բերված Ծառայություններ մուտք գործելու և դրանցից օգտվելու ձեր հնարավորությունը՝ գումարի վերադարձի ձեր հայցը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։
  3. Դուք համագործակցել եք մեզ հետ՝ Ծառայություններ մուտք գործելիս կամ դրանցից օգտվելիս ծագած խնդրի լուծման հարցում։

Եթե դուք մասնակիորեն ծախսել եք Ծառայությունների դիմաց տրված գումարը, որի համար վերադարձի հայց եք ներկայացրել, մենք ձեզ կվերադարձնենք միայն այն գումարը, որը հավասար է Ծառայությունների չօգտագործված մասին։

Երբ չի կատարվում գումարի վերադարձ/փոխարինում․ Ցանկացած այլ իրավիճակում դուք իրավունք չեք ունենա Ծառայությունների գումարի վերադարձ կամ փոխարինում ստանալ։

Ինչպես դիմել գումարի վերադարձի համար․ Դուք կարող եք գումարի վերադարձի հայց ներկայացնել մեր աջակցման թիմին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ օգտվելով հավելվածում կամ կայքում ձեզ հասանելի չաթից։ Մեր աջակցման թիմը կարող է ձեզնից լրացուցիչ տեղեկություններ պահանջել՝ գումարի վերադարձի ձեր հայցի հիմնավորման համար, օրինակ՝ սարքի կարգավորումների սքրինշոթներ։ Եթե ձեզ գումարի վերադարձ է հասնում, դուք հնարավորություն կունենաք այն ստանալ Airmoney-ի տեսքով, որը հավելվածի պարգևատրման արժույթն է և կարող է օգտագործվել հետագա գնումների համար, կամ գումարի վերադարձը ստանալ վճարման սկզբնական եղանակով։ Նկատի ունեցեք, որ ձեր սկզբնական վճարման եղանակին գումարի մուտքագրումը կարող է տևել մինչև 30 աշխատանքային օր։

Չարտոնված գնումներ․ Եթե կասկածում եք, որ ձեր հաշվով չարտոնված գնումներ են կատարվել, դուք պետք է անհապաղ տեղեկացնեք այդ մասին մեր աջակցման ծառայությանը։ Airalo-ն իրեն իրավունք է վերապահում կասեցնել խարդախ գործունեության հետ կապված ցանկացած հաշիվ: Գումարի վերադարձի վճարման որոշումը կայացվում է բացառապես Airalo-ի հայեցողությամբ։

Սխալ գանձումներ․ Եթե կարծում եք, որ Airalo-ի կողմից մատուցված Ծառայությունների համար սխալ գումար է գանձվել, դիմեք մեր աջակցման թիմին այդ գումարի գանձման օրվանից հետո 30 օրվա ընթացքում՝ մանրամասն տեղեկություններ տրամադրելով, թե ինչու եք կարծում, որ գանձված գումարը սխալ է։ Այնուհետև մենք հետաքննություն կանցկացնենք։ Գումարի վերադարձի վճարման որոշումը կայացվում է բացառապես Airalo-ի հայեցողությամբ։

Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Կիսելով ձեր ուղղորդման կոդը ընկերների հետ՝ կարող եք ստանալ USD $3.00 Airmoney: