Տեղադրումից առաջ համոզվեք, որ ձեր սարքը
- Աջակցում է eSIM տեխնոլոգիան (տե՛ս Ո՞ր սարքերն են աջակցում eSIM կամ Ինչպե՞ս ստուգել՝ իմ iOS սարքն աջակցում է eSIM, թե ոչ)
- Ապակողպված է օպերատորի կողմից
- Ունի կայուն ինտերնետ կապ (ցանկալի է Wi-Fi)
Որտե՞ղ կարող եմ գտնել Airalo հավելվածում eSIM-ի տեղադրման հրահանգները
eSIM-ի տեղադրման բոլոր հրահանգները կարող եք գտնել` կատարելով հետևյալ քայլերը։
- Բացեք Airalo հավելվածը։
- Անցեք Իմ eSIM-ները և ընտրեք ձեր eSIM-ը։
- Անցեք «Պատրա՞ստ եք օգտագործել eSIM-ը» բաժինը։
- Ընտրեք Տեղադրել կամ կիսվել։
QR կոդն օգտագործելու համար ընտրեք Դիտել այլ տարբերակներ և սկանավորեք QR կոդը մեկ այլ սարքից։ Կարող եք նաև կիսվել QR կոդով։
Ինչո՞ւ չեմ կարողանում գտնել տեղադրման հրահանգները eSIM-ը տեղադրելուց հետո
Երբ Airalo-ն հայտնաբերում է, որ ձեր eSIM-ը տեղադրված է, eSIM-ի ավելացման հրահանգները կարող են այլևս չերևալ հավելվածում. դրա փոխարեն դուք կտեսնեք «Ինչպես միանալ» բաժինը՝ ցանցին միանալու և eSIM-ն օգտագործելու համար։
Եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ անհրաժեշտ լինեն տեղադրման հրահանգները, կարող եք օգտվել տեղադրման հրահանգներով PDF ֆայլից, որը կցված է պատվերի հաստատման կամ ձեր eSIM-ի ուղարկման էլ. նամակում։
Ինչպես QR կոդով տեղադրել eSIM-ն iOS սարքում
- Բացեք ձեր սարքի Կարգավորումներ բաժինը
- Սեղմեք Բջջային ինտերնետ (կամ Շարժական ինտերնետ)
- Սեղմեք Ավելացնել eSIM (կամ Ավելացնել Բջջային/Շարժական ինտերնետի պլան)
- Սեղմեք Օգտագործել QR կոդը
- Սկանավորեք կամ ընտրեք պահպանված QR կոդը Լուսանկարներ բաժնից
- Երկու անգամ սեղմեք Շարունակել
- Սպասեք մի քանի րոպե, մինչև ձեր eSIM-ը ակտիվանա, այնուհետև սեղմեք Կատարված է
- Ընտրեք անվանում ձեր eSIM-ի համար (օրինակ՝ «Airalo»)
- Կանխադրված համարի էջերում․
- Ընտրեք ձեր հիմնական համարը զանգերի և SMS հաղորդագրությունների համար
- Ընտրեք ձեր Հիմնական համարը iMessage-ի և FaceTime-ի համար
- Ընտրեք Airalo-ի eSIM-ը՝ բջջային/շարժական ինտերնետի համար
- Համոզվեք, որ Թույլատրել բջջային ինտերնետի փոխարկումը անջատված է
*Եթե ձեր eSIM-ը ինտերնետից բացի աջակցում է նաև զանգեր և տեքստային հաղորդագրություններ, ապա կարող եք այն ընտրել զանգերի և SMS-ների համար։
Ինչպես միանալ բջջային ինտերնետին
- Բացեք Կարգավորումներ > Բջջային կապ (կամ Կարգավորումներ > Բջջային ինտերնետ)
- Սեղմեք ձեր eSIM պլանը
- Ակտիվացրեք Միացնել այս համարը, եթե ակտիվ չէ
- Միացրեք Ինտերնետ ռոումինգը (եթե պահանջվում է։ Տե՛ս eSIM-ի հրահանգները Airalo հավելվածում)
- Անցեք Բջջային/շարժական ինտերնետ բաժինը և ընտրեք Airalo-ի eSIM-ը որպես ինտերնետի համար
- Ձեր eSIM-ը պետք է ավտոմատ կերպով միանա աջակցվող բջջային ցանցին
Եթե լրացուցիչ օգնության կարիք ունեք, դիմեք մեր աջակցման թիմին․ մենք սիրով ձեզ կօգնենք։
Ցանկանում եք ուրի՞շ եղանակով միանալ
Ինչպես անմիջական եղանակով տեղադրել Airalo-ի eSIM-ն iOS սարքում

