Airalo

Վերահղում է դեպի Airalo-ի գլխավոր էջ։

Դիտել նմանատիպ հոդվածներ

Ե՞րբ կարող եմ օգտագործել eSIM-ը

Եթե դուք գտնվում եք eSIM-ի ծածկույթի տարածքում, կարող եք այն օգտագործել գնումից անմիջապես հետո. պարզապես հետևեք տեղադրման և միացման հրահանգներին։

Եթե դուք դեռ ծածկույթի տարածքում չեք, ստիպված կլինեք սպասել, մինչև կարողանաք օգտագործել eSIM-ը։ Հիմնականում eSIM-ը կարելի է տեղադրել անմիջապես գնելուց հետո։

Երբ պատրաստ լինեք օգտագործել eSIM-ը, համոզվեք, որ այն միացված է և ընտրված է ինտերնետը, որպեսզի այն կարողանա միանալ ցանցին ծածկույթի տարածքում։

Որտե՞ղ է աշխատում eSIM-ը

eSIM-ը կաշխատի միայն ծածկույթի տարածքում, օրինակ՝ Ֆրանսիայի համար նախատեսված eSIM-ը կաշխատի միայն Ֆրանսիայում։

Եթե ​​eSIM-ը տեղադրեք՝ մինչև դրա ծածկույթի տարածքում գտնվելը, չեք կարողանա օգտվել դրանից, նույնիսկ եթե կատարել եք ցանցին միանալու բոլոր քայլերը։

Ե՞րբ կարող եմ տեղադրել eSIM

Որքան հնարավոր է շուտ, հենց որ կայուն ինտերնետ կապ ունենաք։ Տեղադրումից առաջ անպայման ծանոթացեք ձեր փաթեթի վավերականության քաղաքականությանը․ որոշ սակագնային պլաններ սկսում են գործել eSIM-ի տեղադրումից անմիջապես հետո (նույնիսկ եթե դուք գտնվում եք ծածկույթի տարածքից դուրս)։

Ի՞նչ է eSIM-ի վավերականության քաղաքականությունը

Վավերականության քաղաքականությամբ որոշվում է, թե երբ է սկսվում eSIM փաթեթի գործողության ժամկետը. դուք կարող եք իմանալ դա փաթեթի մանրամասներում՝ eSIM-ը գնելուց առաջ կամ հետո։

Հիմնականում գործողության ժամկետը սկսվում է eSIM-ի՝ ծածկույթի տարածքում աջակցվող ցանցին միանալու պահից։ Դա նշանակում է, որ եթե դուք տեղադրեք eSIM-ը ծածկույթի տարածքից դուրս, ապա դրա գործողության ժամկետը կսկսվի հենց որ հասնեք ձեր նպատակակետ։

Որոշ դեպքերում գործողության ժամկետը սկսվում է eSIM-ը սարքում տեղադրելու պահից։ Դա նշանակում է, որ եթե դուք տեղադրեք eSIM-ը ծածկույթի տարածքից դուրս, ապա դրա գործողության ժամկետը կսկսվի նախքան դուք կկարողանաք օգտագործել eSIM-ը։

Ի՞նչ է գործողության ժամկետը

Գործողության ժամկետը այն ժամանակահատվածն է, երբ գործում է ձեր գնած eSIM փաթեթը։ Եթե դուք գնել եք 1 ԳԲ ինտերնետ ծավալով eSIM՝ 7 օրով, ապա այն կգործի 7 օր։

Նկատի ունեցեք, որ ինտերնետ ծավալը նախատեսված է գործողության ամբողջ ժամանակահատվածի համար, այլ ոչ թե մեկ օրվա։

Եթե ​​ուրիշ հարցեր ունեք, մեր աջակցության թիմը հասանելի է 24/7 ռեժիմով. մենք միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։

Ենթագիր