eSIM-ների մեծ մասի դեպքում դուք կարող եք համալրել դրանք, երբ ավարտվի ինտերնետը կամ լրանա ձեր սկզբնական փաթեթի գործողության ժամկետը։ Եթե դուք օգտագործում եք eSIM, համալրման փաթեթը պետք է ակտիվանա ավտոմատ կերպով։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում համալրման փաթեթն ակտիվացնելու համար կարող է պահանջվել մի քանի գործողություն։
Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել համալրման փաթեթը
Նախ հետևեք Airalo հավելվածի Ինտերնետ հասանելիություն բաժնի հրահանգներին։
Անցեք Իմ eSIM-ները > Ձեր eSIM-ը > Դիտել մանրամասները > Ինչպես օգտվել eSIM-ից > Ինչպես միանալ
Կամ Իմ eSIM-ները > Ձեր eSIM-ը > Դիտել մանրամասները > Դիտել տեղադրման հրահանգները > Մաս 2/2
Հետևեք Ինտերնետ հասանելիություն բաժնում նշված հրահանգներին։
Եթե դուք ճիշտ եք կատարել բոլոր քայլերը, Ձեր համալրման փաթեթը կարող է ակտիվանալ ավտոմատ կերպով։ Այլապես կարող եք կատարել մի քանի լրացուցիչ գործողություն։
Է՞լ ինչ կարող եմ անել համալրման փաթեթն ակտիվացնելու համար
Եթե համալրման փաթեթը չի ակտիվանում ճիշտ կարգավորումների դեպքում, փորձեք հետևյալը․
- Միացրեք ինքնաթիռի ռեժիմը
- Վերագործարկեք ձեր սարքը
- Անջատեք ինքնաթիռի ռեժիմը
Դա կարող է թարմացնել ձեր սարքը, որպեսզի կարողանաք միանալ ցանցին և ակտիվացնել համալրումը։ Եթե ունեք լրացուցիչ հարցեր կամ լրացուցիչ օգնության կարիք, դիմեք մեր աջակցման թիմին. մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով և միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։