Airalo-ի կողմից առաջարկվող որոշ eSIM-ներ ունեն զանգեր կատարելու և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Եթե eSIM-ով զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներ ունեք, դա կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով։
Արդյո՞ք իմ eSIM-ն ունի զանգեր կատարելու և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն
Թեև Airalo-ն առաջարկում է eSIM-ներ՝ զանգեր և SMS հաղորդագրություններ կատարելու հնարավորությամբ, դրանցից շատերն ունեն միայն ինտերնետի հնարավորություն։
Դուք կարող եք պարզել՝ արդյոք ձեր eSIM-ն ունի զանգեր և հաղորդագրություններ կատարելու հնարավորություն «Պլանի տեսակը» բաժնի լրացուցիչ տեղեկատվության մեջ։
«Ինտերնետ, ձայնային և SMS հաղորդագրություններ» սակագնային պլաններն ունեն զանգեր և SMS-ներ կատարելու հնարավորություն։ «Միայն ինտերնետ» սակագնային պլանները չունեն զանգեր և SMS-ներ կատարելու հնարավորություն։
Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ eSIM-ն ունի զանգեր և SMS-ներ կատարելու հնարավորություն, թե ոչ
eSIM-ը գնելուց առաջ դուք դրա մասին կգտնեք լրացուցիչ տեղեկություններ՝ նախքան վճարում կատարելը։
eSIM-ը գնելուց հետո անցեք «Իմ eSIM-ները» բաժին և ընտրեք ձեր ուզած eSIM-ը. դրա մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել «Ցուցադրել ավելին» բաժնում։
Կարելի՞ է օգտագործել մեսենջերներ՝ միայն ինտերնետի հնարավորությամբ eSIM-ներով զանգեր կատարելու համար
Այո, ընդհանուր առմամաբ դուք կարող եք օգտագործել մեսենջերներ, օրինակ՝ WhatsApp, Telegram և Signal՝ միայն ինտերնետի հնարավորությամբ eSIM-ով զանգեր կատարելու համար. այս հավելվածների համար սովորաբար պահանջվում է միայն ինտերնետ։
Ինչո՞ւ զանգեր և SMS հաղորդագրություններ կատարելու հնարավորությամբ իմ eSIM-ը չի աշխատում
Եթե ձեր eSIM-ն ունի զանգեր և SMS հաղորդագրություններ կատարելու հնարավորություն, փորձեք հետևյալը, եթե խնդիրներ ունեք զանգեր կամ SMS հաղորդագրություններ ուղարկելու կամ ստանալու հետ կապված․
1. Համոզվեք, որ eSIM-ը տեղադրված է. այն պետք է տեսանելի լինի սարքի կարգավորումներում։
2. Համոզվեք, որ ձեր eSIM-ն ընտրված է զանգերի և SMS հաղորդագրությունների համար․ հետևեք տեղադրման հրահանգներին։
3. Համոզվեք, որ գտնվում եք eSIM-ի ծածկույթի տարածքում. սա միակ վայրն է, որտեղ ձեր eSIM-ն աշխատում է։
Եթե դուք կատարել եք վերոնշյալ բոլոր գործողությունները, փորձեք eSIM-ի ցանցն ընտրել ձեռքով։ Ձեր eSIM-ը կմիանա ցանցին իր ծածկույթի տարածքում։ Երբեմն այն կարող է միանալ միաժամանակ մի քանի ցանցի։ Սովորաբար համակարգն ավտոմատ կերպով ընտրում է հասանելի ամենահզոր ցանցը, բայց կարող է պատահաբար միանալ ավելի թույլ ցանցի։
Անցեք eSIM-ի մանրամասների բաժին՝ ձեր eSIM-ի համար հասանելի ցանցերի ցանկը գտնելու համար։ Կատարեք հետևյալ քայլերը՝ ձեր սարքի բջջային ցանցի կարգավորումներում ճիշտ ցանցը ձեռքով ընտրելու համար։ Սա հաճախ օգնում է լուծել զանգերի կամ SMS-ների հետ կապված խնդիրները։
Փոփոխություններ կատարելուց հետո վերագործարկեք սարքը, եթե խնդիրը շարունակվում է։
Ինչպե՞ս կարող եմ միջազգային զանգեր կատարել և SMS ուղարկել eSIM-ով
eSIM-ով միջազգային զանգեր կատարելու կամ SMS ուղարկելու համար միշտ նշեք երկրի կոդը. հեռախոսահամարը մուտքագրեք պլյուս նշանով (+)։
- Ճիշտ․ +1 555 123 4567
- Սխալ․ 001 555 123 4567 կամ 0555 123 4567
Եթե քաղաքի կոդը սկսվում է զրոյով, միջազգային համարներ հավաքելիս հեռացրեք այդ զրոն։
- Ճիշտ․ +30 73 1234 5678
- Սխալ․ +30 073 1234 5678
Ինչպե՞ս կարող եմ զանգահարել կամ SMS ուղարկել իմ Discover+ eSIM-ին
Discover+ eSIM-ի համարը հավաքելիս հարկավոր է նշել հետևյալը՝
- Պլյուս նշանը (+)
- eSIM-ի երկրի կոդը (սովորաբար «+1»)
- Հեռախոսահամարը
Կարիք չկա խմբագրել կամ առանձին մուտքագրել երկրի կոդը։
Եթե ուրիշ հարցեր ունեք, մեր աջակցման թիմը միշտ պատրաստ է օգնել ձեզ։ Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով և միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։

