Ոչ, eSIM-ները սովորաբար չեն կարող նորից տեղադրվել։ Խորհուրդ ենք տալիս չհեռացնել այն eSIM-ը, որը մտադիր եք շարունակել օգտագործել:
Եթե eSIM-ը հեռացվում է սարքից, այն նորից ներբեռնելիս կարող է սխալ առաջանալ: Դուք պետք է գնեք, տեղադրեք և ակտիվացնեք նոր eSIM՝ ձեր նպատակակետում բջջային ցանցերից օգտվելու համար։
Խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես անջատել eSIM-ը, երբ այն չեք օգտագործում։ Նկատի ունեցեք, որ eSIM-ի վավերականության ժամեկտը չի դադարեցվում, եթե այն ժամանակավորապես անջատեք:
Ինչու չպետք է հեռացնել այն eSIM-ը, որը ցանկանում եք շարունակել օգտագործել
Ի տարբերություն ավանդական SIM-քարտերի, որոնք կարելի է տեղափոխել մի սարքից մյուսը, eSIM-ները կապված են սարքաշարին և հեշտ չէ դրանք տեղափոխել կամ նորից տեղադրել։
Երբ eSIM-ի ժամկետը լրանա կամ ինտերնետը սպառվի, դուք կարող եք համալրել այդ eSIM-ը իներնետի նոր փաթեթով։ Դուք կարող եք համալրման փաթեթ գնել՝ սեղմելով «Իմ eSIM-ները > ՀԱՄԱԼՐԵԼ», և ընտրել ձեր ուզած փաթեթը։
Ինչու ձեզ կարող է անհրաժեշտ լինել ժամանակավորապես անջատել eSIM-ը
eSIM-ի ժամանակավոր անջատումը կարող է օգնել պահպանել ինտերնետը, երբ չեք օգտագործում eSIM-ը: Բացի այդ, դա թույլ չի տալիս, որպեսզի eSIM-քարտն օգտագործի ինտերնետը ֆոնային ռեժիմում, ինչը կարող է հատկապես օգտակար լինել ճամփորդելիս կամ երբ սահմանափակ ինտերնետ պլաններ ունեք:
Ինչպես ժամանակավորապես անջատել eSIM-ը iOS սարքերում․
1. Անցեք Կարգավորումներ > Բջջային կապ > SIM-քարտեր:
2. Պտտեք մինչև համապատասխան eSIM-ը և ընտրեք այն։
3. Անջատեք Միացնել այս համարը:
Ինչպես ժամանակավորապես անջատել eSIM-ը Android սարքերում․
1. Անցեք Կարգավորումներ > SIM-քարտեր և բջջային ցանցեր։
2. Պտտեք մինչև Կառավարել eSIM-ը և ընտրեք համապատասխան eSIM-ը։
3. «Անջատել բջջային պլանը» հարցի համար ընտրեք Անջատել։
Նկատի ունեցեք, որ eSIM-ն անջատելով՝ այն ընդմիշտ չի ապաակտիվացվում: Ձեր eSIM-ը կդրվի «քնած» ռեժիմում, մինչև այն նորից չակտիվացնեք:
Ի՞նչ անել, եթե ես արդեն ջնջել եմ իմ eSIM-ը։
Եթե պատահաբար հեռացրել եք ձեր eSIM-ը, կարող եք փորձել վերականգնել այն անմիջապես հավելվածում։
- Անցնել «Իմ eSIM-ները» բաժին.
- Դուք կարող եք տեսնել հետևյալ տեքստով տարբերակը՝ Ջնջե՞լ եք ձեր eSIM-ը:
- Հաստատեք , որ eSIM-ը հեռացվել է ձեր սարքից։
- Համակարգը կստուգի, թե արդյոք հնարավոր է վերագործարկել այն ձեր կոնկրետ պլանի համար։
-Եթե հնարավոր է՝ Հետևեք հրահանգներին՝ այն վերագործարկելու համար։
-Եթե ոչ՝ Հավելվածը ձեզ կուղեկցի դեպի փոխարինող կամ կառաջարկի կապվել աջակցության ծառայության օգնության համար։
Եթե ձեր eSIM-ի հետ կապված որևէ դժվարության կամ դրա կառավարման վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք կապվել մեզ հետ հավելվածում գտնվող չատի միջոցով կամ կայքում՝ սեղմելով չատի պղպջակի վրա:

