Airalo

Վերահղում է դեպի Airalo-ի գլխավոր էջ։

Դիտել նմանատիպ հոդվածներ

Ինչպե՞ս վերացնել eSIM-ի հետ կապված խնդիրները iPad-ում

Եթե iPad-ում eSIM-ի հետ կապված խնդիրներ ունեք, ապա փորձեք հետևյալ քայլերը՝ խնդիրների վերացման համար։

Ստուգեք ինտերնետ կապը

Համոզվեք, որ ունեք կայուն ինտերնետ կապ։ Նկատի ունեցեք, որ օդանավակայաններում Wi-Fi կապը երբեմն կարող է կայուն չլինել։

Անջատեք «Սահմանափակել IP հասցեի հետևումը»

Անցեք «Կարգավորումներ» > «Wi-Fi», սեղմեք միացված ցանցի կողքին գտնվող կապույտ «i» պատկերակին և համոզվեք, որ «Սահմանափակել IP հասցեի հետևումը» պարամետրն անջատված է։

Միացրեք և անջատեք բջջային ինտերնետը

Քանի որ iPad-ում հնարավոր չէ միացնել և անջատել eSIM-ը, փոխարենը օգտագործեք «Բջջային/Շարժական ինտերնետ» կարգավորումը։ Անջատեք, հետո նորից միացրեք Բջջային/Շարժական ինտերնետը։

Փորձեք կատարել այս գործողությունը մինչև 3 անգամ՝ ամեն անգամ մի քանի րոպե սպասելով, որպեսզի eSIM-ը հայտնաբերի տեղական ցանցը և միանա դրան։

Եթե խնդիրը չվերանա 30 րոպեից, կապ հաստատեք աջակցման թիմի հետ։ Անպայման նշեք ձեր eSIM-ի ICCID-ն․ դա մեզ թույլ կտա ավելի արդյունավետ կերպով վերացնել խնդիրը։

Ենթագիր