Airalo

Վերահղում է դեպի Airalo-ի գլխավոր էջ։

Վերադառնալ Իրավաբանական կենտրոն

Թխուկների քաղաքականություն

Մեր Թխուկների քաղաքականությունը

Սույն Թխուկների քաղաքականության («Քաղաքականություն») մեջ նկարագրում է, թե ինչպես է Airalo-ն օգտագործում թխուկները և նմանատիպ տեխնոլոգիաները՝ տեղեկություններ հավաքելու և պահելու համար, երբ դուք այցելում եք մեր կայքերը կամ մեր հավելվածները: Այն պետք է կարդալ մեր Ընդհանուր պայմանների հետ միասին, իսկ եթե դուք օգտվում եք մեր Ծառայություններից, ապա մեր Մեր Ծառայությունների օգտագործման պայմանների հետ միասին։

Երբ մենք ասում ենք «Airalo», «մենք», «մեր» կամ «մեզ», նկատի ունենք AirGSM Pte Ltd-ին՝ Սինգապուրում գրանցված ընկերություն, որը գտնվում է 6 Raffles Blvd, #03-308 Marina Square, Singapore 039594 հասցեում։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում «թխուկները և նմանատիպ տեխնոլոգիաները»․ Թխուկները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղադրվում են ձեր սարքում (դա կարող է լինել համակարգիչ, պլանշետ կամ սմարթֆոն) ձեր օգտագործած կայքերի կամ հավելվածների կողմից։ Դրանք կարող են լինել առաջին կամ երրորդ կողմի թխուկներ, ինչպես նաև պարտադիր կամ կամընտիր թխուկներ։ Ստորև մենք նկարագրում ենք, թե ինչ են նշանակում այս տերմինները և ինչպես ենք մենք օգտագործում տարբեր տեսակի թխուկները։

Նմանատիպ տեխնոլոգիաները, ինչպիսիք են «թեգերը», «հետևման պիքսելները», «վեբ փարոսները», «թափանցիկ gif-պատկերները» և «սոցիալական պլագինները», հաճախ օգտագործվում են թխուկների հետ միասին՝ կայքերի սեփականատերերին օգնելու համար ավելի լավ հասկանալ օգտատերերին։

Առաջին կողմի թխուկներ․ Սրանք այն թխուկներն են, որոնք տեղադրվում են այն կայքի կողմից, որն այցելում եք, մեր դեպքում՝ Airalo կայքի։ Դրանք մեզ տեղեկություններ են հաղորդում՝ օգնելով մեզ ձեզ տրամադրել բարելավված ծառայություն։ Դրանք նաև գրանցում են տեղեկություններ այն փորձարկումների կամ նոր բարելավումների մասին, որոնք մենք կարող ենք ստուգել՝ հետևելու համար, թե ինչպես եք դուք դրանք օգտագործում և արդյոք դրանք արդյունավետ են։

Երրորդ կողմի թխուկներ․ Սրանք այն թխուկներն են, որոնք տեղադրվում ոչ թե ձեր այցելած կայքի սեփականատիրոջ, այլ մեկ ուրիշի կողմից, օրինակ՝ դիտելու համար, թե ինչպես են սպառողները օգտագործում տարբեր կայքեր։ Այս տեղեկատվությունն ամբողջովին վերահսկվում է համապատասխան երրորդ կողմի կողմից, և դրա նկատմամբ կիրառվում է նրա գաղտնիության քաղաքականությունը։ Այս թխուկների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմեք վեբ էջի ներքևի մասում գտնվող «Թխուկների կառավարում» հղման վրա։

Պարտադիր թխուկներ․ Սրանք անհրաժեշտ են մեր կայքի հիմնական գործառույթների համար։ Այդ պատճառով դուք չեք կարող հրաժարվել դրանցից։ Օրինակ՝ մենք դրանք օգտագործում ենք հիշելու համար ձեր աշխարհագրական դիրքը կամ որ թխուկների օգտագործումն եք թույլատրել կամ մերժել։

Կամընտիր թխուկները կարող են բաժանվել տարբեր տեսակների.

  • Ֆունկցիոնալ թխուկներ․ օգտագործվում են ձեր սարքի և կայքում ձեր կողմից կարգավորվող ցանկացած կարգավորման մասին տեղեկություններ հավաքելու համար։ Օրինակ՝ ձեր նախընտրած լեզվի հիշումը։ Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը՝ անհատականացված բովանդակություն տրամադրելու համար։
  • Մարքեթինգային թխուկներ․ օգտագործվում են ձեզ համար առավել համապատասխան գովազդային բովանդակություն ընտրելու համար՝ հիմնվելով ձեր սարքերում մեր կայքերի օգտագործման հետ կապված տեղեկատվության վրա։

Ինչպես հրաժարվել թխուկներից․ Դուք միշտ կարող եք հրաժարվել թխուկներից, որոնք պարտադիր չեն։ Դուք կարող եք ստուգել, թե որ թխուկներն ենք մենք օգտագործում և թարմացնել ձեր կարգավորումները՝ անցնելով վեբ էջի ներքևի մասումմ գտնվող «Թխուկների կառավարում» հղումով։

Կարող եք նաև կարգավորել ձեր զննարկիչը՝ մեր կայքի թխուկներն արգելափակելու համար։ Զննարկիչների մեծ մասը թույլ է տալիս ամբողջությամբ հրաժարվել թխուկներից կամ տեղեկացնում է ձեզ, երբ կայքը փորձում է տեղադրել կամ թարմացնել թխուկը։ Եթե դուք օգտագործում եք մի քանի սարք, հնարավոր է՝ անհրաժեշտ լինի թարմացնել զննարկիչի կարգավորումները բոլոր սարքերում։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ձեր զննարկիչի «Օգնություն» բաժնում։

Ի՞նչ են վեբ փարոսները և ինչպե՞ս է Airalo-ն դրանք օգտագործում։ Վեբ էջերը և HTML ձևաչափով էլեկտրոնային նամակները կարող են պարունակել կոդի մի փոքր հատված, որը կոչվում է վեբ փարոս։ Վեբ փարոսները թույլ են տալիս կայքին փոխանցել կամ հավաքել տեղեկություններ գրաֆիկական պատկերի հարցման միջոցով։ Airalo-ն կարող է օգտագործել վեբ փարոսներ տարբեր նպատակներով, ինչպես թխուկները, այդ թվում՝ կայքի օգտագործման վերլուծության, գովազդի աուդիտի և հաշվետվության, ինչպես նաև բովանդակության և գովազդի անհատականացման համար։

Կարելի՞ է կառավարել վեբ փարոսները։ Յուրաքանչյուր զննարկիչի տեխնիկական կարգավորումներում կան գործառույթներ, որոնք կարող են օգտագործվել՝ պատկերների, պիքսելների, փարոսների կամ հետևման այլ տեխնոլոգիաների ավտոմատ ներբեռնումը կանխելու համար։ Եթե ցանկանում եք արգելել զննարկիչին անմիջականորեն կապ հաստատել էլեկտրոնային նամակն ուղարկողի հետ, կարող եք այն համապատասխանաբար կարգավորել։

Հավելվածների խանութներ
Մեզ հետ դուք միշտ կապի մեջ եք, որտեղ էլ որ լինեք
Ներբեռնեք Airalo հավելվածը՝ հեշտությամբ և ցանկացած պահի eSIM գնելու, կառավարելու և համալրելու համար։
Ներբեռնել iOS հավելվածը

Վերահղում է դեպի Airalo-ի էջ Apple-ի App Store-ում։

Վարկանիշ
4.7
Ներբեռնել Android հավելվածը

Վերահղում է դեպի Airalo-ի էջ Google Play Store-ում։

Վարկանիշ
4.6
Ենթագիր