Մեր ծառայությունների օգտագործման պայմանները
“Մեր ծառայությունների օգտագործման պայմանները” կկիրառվեն այն դեպքում, եթե դուք օգտվում եք մեր ծառայություններից, և դրանք պետք է կարդալ մեր մյուս պայմանների հետ միասին, որոնք կիրառվում են ձեզ համար։
Ձեր սարքը․ Մեր Ծառայություններին հասանելի լինելու համար դուք պետք է ունենաք ապակողպված սարք, որը համատեղելի է eSIM-ի հետ, որի միակ պատասխանատու օգտատերը դուք պետք է լինեք։ Այդ հարցում ձեզ օգնելու համար որոշ ինֆորմացիա կարող եք գտնել մեր Օգնության կենտրոնում։
Ձեր Airalo հաշիվը․ Ձեր Airalo հաշիվը պատկանում է միայն ձեզ և չի կարող փոխանցվել կամ տրամադրվել որևէ այլ անձի՝ առանց Airalo-ի նախնական գրավոր համաձայնության։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի կասեցնելու կամ դադարեցնելու ձեր հաշիվը մեր հայեցողությամբ։ Դա կարող է պատահել այնպիսի իրավիճակներում, երբ, օրինակ, մենք մտահոգություններ ունենք անվտանգության վերաբերյալ, կամ եթե կարծում ենք, որ դուք խախտել եք մեր Պայմանները։ Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե դա տեղի ունենա։ Եթե դուք խախտեք մեր Օգտագործման պայմանները կամ օգտվեք մեր Ծառայություններից մեր Թույլատրելի օգտագործման քաղաքականությանը հակասող կերպով, դուք իրավունք չեք ունենա գումարի վերադարձի, և մենք կարող ենք կասեցնել կամ դադարեցնել ձեր Airalo հաշիվը։
Գներ և վճարումներ․ Սովորաբար մենք մշակում ենք վճարումները ԱՄՆ դոլարով ($)։ Մենք կարող ենք աջակցել այլ արժույթներ, բայց դա անում ենք մեր հայեցողությամբ։ Մեր Ծառայությունների գների մեջ չեն մտնում հարկերը կամ կիրառելի լրացուցիչ վճարներ, որոնք կարող են ավելացվել՝ կախված ձեր վճարային հասցեից, երբ դուք վճարում եք կատարում։
Գումարի վերադարձ․ Դուք կարող եք մեր Օգնության կենտրոնում գտնել մանրամասն տեղեկություններ այն հանգամանքների մասին, որոնց դեպքում դուք իրավունք ունեք գումարի վերադարձ ստանալ։
Դադարեցում և կասեցում․ Համագործակցության համար մենք ընտրում ենք լավագույն և առավել վստահելի ծառայություններ մատուցողներին, որպեսզի դուք ունենաք հնարավորինս հուսալի փորձ։ Սա նշանակում է, որ երբեմն մենք կարող ենք դադարեցնել համագործակցությունը ծառայություններ մատուցողի հետ, եթե նա չի արդարացնում մեր սպասելիքները։ Դա կարող է հանգեցնել ձեր կողմից ձեռք բերված Ծառայությունների դադարեցմանը կամ կասեցմանը։ Այս դեպքում լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս մեր Օգնության կենտրոնի «Գումարի վերադարձ» բաժինը։
Գումարի վերադարձի քաղաքականություն
Կիրառելիություն․ Airalo-ից գումարի վերադարձ հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք ծառայությունները ձեռք եք բերել անմիջապես Airalo-ից։ Եթե դուք Ծառայությունները ձեռք եք բերել երրորդ կողմից, ապա հնարավոր գումարի վերադարձի հետ կապված ցանկացած հարցով պետք է կապ հաստատեք այդ երրորդ կողմի հետ։
Համաձայնությունից հրաժարման օրինական իրավունք․ Եթե դուք Ծառայությունները ձեռք եք բերում որպես սպառող, ապա ունեք օրենքով սահմանված իրավունք՝ միակողմանիորեն հրաժարվել գնումից 14 օրվա ընթացքում։ Գնումից հրաժարվելու իրավունքը ուժը կորցնում է գնումը կատարելու օրվանից 14 օր հետո կամ eSIM-ն ակտիվացնելու օրը (կախված նրանից, թե որն ավելի շուտ տեղի կունենա)։ Նկատի ունեցեք, որ դուք չեք կարող օգտվել eSIM-ից հրաժարվելու իրավունքից, որն արդեն սկսել եք օգտագործել։
Փոխարինում և գումարի վերադարձ․ Եթե դուք ակտիվացրել եք Ծառայությունները, բայց չեք կարողանում օգտվել դրանցից՝ Airalo-ի կողմից թույլ տրված սխալի կամ բացթողման պատճառով, կամ այն պատճառով, որ Airalo-ն որոշել է դադարեցնել Ծառայության մատուցումը, մենք ձեր ընտրությամբ կա՛մ կտրամադրենք Ծառայության փոխարինում, կա՛մ կվերադարձնենք ձեզ ձեր կողմից ձեռք բերված Ծառայության համարժեք գումարը։ Սակայն դա կախված է հետևյալ պայմաններից․
- Դուք պետք է գումարի վերադարձի հայց ներկայացնեիք ձեր հայցի պատճառ հանդիսացող խնդրի առաջացման օրվանից հետո 30 օրվա ընթացքում։
- Airalo-ն չի կարողացել վերականգնել ձեր կողմից ձեռք բերված Ծառայություններ մուտք գործելու և դրանցից օգտվելու ձեր հնարավորությունը՝ գումարի վերադարձի ձեր հայցը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։
- Դուք համագործակցել եք մեզ հետ՝ Ծառայություններ մուտք գործելիս կամ դրանցից օգտվելիս ծագած խնդրի լուծման հարցում։
Եթե դուք մասնակիորեն ծախսել եք Ծառայությունների դիմաց տրված գումարը, որի համար վերադարձի հայց եք ներկայացրել, մենք ձեզ կվերադարձնենք միայն այն գումարը, որը հավասար է Ծառայությունների չօգտագործված մասին։
Երբ չի կատարվում գումարի վերադարձ/փոխարինում․ Ցանկացած այլ իրավիճակում դուք իրավունք չեք ունենա Ծառայությունների գումարի վերադարձ կամ փոխարինում ստանալ։
Ինչպես դիմել գումարի վերադարձի համար․ Դուք կարող եք վերադարձի հայտ ներկայացնել ձեր Airalo հաշվից՝ օգտագործելով «Վերադարձ» կոճակը, եթե այն հասանելի է, կամ հայտ ներկայացնել մեր աջակցության թիմին՝ կամ էլեկտրոնային նամակ գրելով [email protected] հասցեին, կամ օգտագործելով ձեզ համար հասանելի հավելվածի կամ վեբ-չատը։ Մեր աջակցման թիմը կարող է ձեզնից լրացուցիչ տեղեկություններ պահանջել՝ գումարի վերադարձի ձեր հայցի հիմնավորման համար, օրինակ՝ սարքի կարգավորումների սքրինշոթներ։ Եթե ձեզ գումարի վերադարձ է հասնում, դուք հնարավորություն կունենաք այն ստանալ Airmoney-ի տեսքով, որը հավելվածի պարգևատրման արժույթն է և կարող է օգտագործվել հետագա գնումների համար, կամ գումարի վերադարձը ստանալ վճարման սկզբնական եղանակով։ Նկատի ունեցեք, որ ձեր սկզբնական վճարման եղանակին գումարի մուտքագրումը կարող է տևել մինչև 30 աշխատանքային օր։
Չարտոնված գնումներ․ Եթե կասկածում եք, որ ձեր հաշվով չարտոնված գնումներ են կատարվել, դուք պետք է անհապաղ տեղեկացնեք այդ մասին մեր աջակցման ծառայությանը։ Airalo-ն իրեն իրավունք է վերապահում կասեցնել խարդախ գործունեության հետ կապված ցանկացած հաշիվ: Գումարի վերադարձի վճարման որոշումը կայացվում է բացառապես Airalo-ի հայեցողությամբ։
Սխալ գանձումներ․ Եթե կարծում եք, որ Airalo-ի կողմից մատուցված Ծառայությունների համար սխալ գումար է գանձվել, դիմեք մեր աջակցման թիմին այդ գումարի գանձման օրվանից հետո 30 օրվա ընթացքում՝ մանրամասն տեղեկություններ տրամադրելով, թե ինչու եք կարծում, որ գանձված գումարը սխալ է։ Այնուհետև մենք հետաքննություն կանցկացնենք։ Գումարի վերադարձի վճարման որոշումը կայացվում է բացառապես Airalo-ի հայեցողությամբ։

Միացյալ Նահանգներ
Ճապոնիա
Իտալիա
Միացյալ Թագավորություն
Իսպանիա
Չինաստան
Ֆրանսիա
Մեքսիկա
Պորտուգալիա
Հարավային Կորեա
Կանադա
Թուրքիա
