Airalo-ի eSIM-քարտի օգտագործումը. ՀՏՀ և ռեսուրսներ

eSIM-ն իրենից ներկայացնում է «ներկառուցված SIM-քարտ»։ Կարելի է նույնիսկ ասել, որ այն վիրտուալ SIM-քարտ է։ Քանի որ այն ներկառուցված է անմիջապես սարքի մեջ, այլևս կարիք չկա ձեռքով փոխել քարտերը՝ ինտերնետ պլանները փոխելու համար։ Դուք պարզապես պետք է ներբեռնեք ինտերնետ պլանները Airalo հավելվածից, տեղադրեք և անմիջապես օգտագործեք դրանք:

eSIM-ն ունի նույն հնարավորությունները, ինչ սովորական SIM-քարտը։ Դրանով դուք կարող եք՝

  • Օգտագործել բջջային ցանցը՝ տեղական ինտերնետի համար
  • Օգտագործել բջջային կապը՝ զանգերի և SMS-ների համար
  • Դիտել, սկանավորել, պահել, որոնել, ակտիվացնել և ներբեռնել տվյալներ ձեր սարքում
  • Պահել համարը հեռախոսագիծը փոխելիս
  • Այլևս չանհանգստանալ ռոումինգի վճարների մասին
  • Ակտիվացնել eSIM պլանը թվային եղանակով՝ չիպ տեղադրելու փոխարեն
  • Այցելել Airalo հավելված՝ ինտերնետ պլանը տեղական, տարածաշրջանային կամ միջազգային պլանի փոխելու համար
  • Ինտերնետն արդյունավետ օգտագործել՝ ընտրելով ձեզ համար հարմար պլան:

Դուք կարող եք ստուգել eSIM-ի համատեղելիությունը ձեր սարքի հետ այս ցանկում՝ անցնելով այստեղ։

Airalo-ի առցանց ռեսուրսներ և ուղեցույցներ

Airalo-ի ռեսուրսների և ուղեցույցների ցանկը՝ eSIM-ի տեղադրման, օգտագործման և կառավարման վերաբերյալ՝

  • Airalo-ի մասին ավելին իմանալու համար այցելեք Տեղեկություններ Aralo-ի մասին
  • Airalo-ի Airmoney-ն օգտագործելու, eSIM-ը iOS կամ Android սարքում տեղադրելու և այլ ընդհանուր անսարքությունների վերացման հետ կապված հարցերի համար այցելեք Airalo-ի օգնության կենտրոն։
  • Եթե ունեք այնպիսի հարց, որի համար Օգնության կենտրոնում պատասխան չի գտնվել, լրացրեք կոնտակտային ձևը կամ մեզ էլ․ նամակ ուղարկեք ՝ կապ հաստատելու համար մեր աջակցման թիմի հետ:
  • Եթե ցանկանում եք դառնալ դուստր ձեռնարկություն կամ համագործակցել մեզ հետ, այցելեք Գործընկերություն էջը:
  • Եթե ցանկանում եք eSIM տեխնոլոգիայի հետ կապված նորություններին տեղյակ լինել, այցելեք մեր բլոգը։
  • Եթե փնտրում եք տեսաուղեցույցներ և այլ առցանց բովանդակություն, բաժանորդագրվեք մեր Յութուբյան ալիքին։

eSIM-ների մասին հաճախակի տրվող հարցեր

Հարց․ Ի՞նչ է նշանակում «SIM» հապավումը։

Պատասխան․ Բաժանորդի նույնականացման մոդուլ։

Հարց. Կարո՞ղ եմ համալրել eSIM-ը:

Պատասխան. Դա կախված է eSIM քարտից։ Որոշ eSIM-ներ կարելի է համալրել առցանց, իսկ եթե դա հնարավոր չէ, պետք է նոր eSIM գնեք։ Դուք կարող եք ճշտել՝ ձեր eSIM-ի համալրումը ակտիվ է, թե ոչ՝ անցնելով Airalo հավելվածի «Իմ eSIM-ները» ներդիրը։

Հարց․ Ինչու՞ են eSIM-ի գները տարբեր։

Պատասխան. Տարբեր օպերատորներ առաջարկում են տարբեր սակագներ՝ կախված տարածաշրջանային սահմանափակումներից, շուկայական մրցակցությունից և կանոնակարգերից։ Թեև eSIM-ի գինը կարող է տարբեր լինել տարբեր տարածաշրջաններում, դուք միշտ կարող եք վստահ լինել, որ Airalo-ն առաջարկում է մրցունակ շուկայական գին տարածաշրջանում։

Հարց․ Ի՞նչ վավերականության ժամկետը ունի eSIM-ը։

Պատասխան. Վավերականության ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում սակագնային պլանն ակտիվ կլինի eSIM-ում։ Եթե դուք գնել եք մեկշաբաթյա վավերականության ժամկետով eSIM, գնելուց մեկ շաբաթ անց eSIM-ն անվավեր կդառնա։

Հարց. Ինչպե՞ս իմանալ ինտերնետի սահմանաչափը։

Պատասխան. Ինտերնետի սահմանաչափը կախված է գնված փաթեթից և վավերականության ժամկետից։ Ենթադրենք՝ գնել եք eSIM՝ 1 ԳԲ ինտերնետով և մեկշաբաթյա վավերականության ժամկետով։ Դուք պետք է գնեք համալրման կամ այլ eSIM փաթեթ, երբ օգտագործեք ձեր ինտերնետը կամ վավերականության ժամկետը լրանա։

Մնացի՞ն հարցեր։ Մենք սիրով կպատասխանենք դրանց։ Օգնության համար կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։


Պատրա՞ստ եք փորձել eSIM քարտը և փոխել կապի մեջ մնալու եղանակը։

Ներբեռնեք Airalo հավելվածը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում գնելու, կառավարելու և համալրելու համար ձեր eSIM քարտերը։

Airalo | Download mobile app
Airalo | Use your Free Credit

Օգտագործեք ստացված բոնուսները։

Դուք կարող եք $3 Airmoney վաստակել՝ կիսելով ուղղորդման կոդը ընկերների հետ։