Ինչ է նշանակում լինել Airalo-ի բաշխման գծով գործընկեր․

Airalo-ի բաշխման գծով գործընկերը վերավաճառում է մեր eSIM-քարտերը իր հաճախորդներին։ Հեռահաղորդակցության, ճանապարհորդության և տեխնոլոգիաների ոլորտներում աշխատող մանրածախ վաճառողը, փոքր բիզնեսը կամ անհատ ձեռնարկատերը իդեալական թեկնածուներ են այս գործընկերային ծրագրի համար։

Սակայն, եթե ձեր բիզնես մոդելը մի փոքր տարբերվում է նկարագրվածից, մենք կարող ենք քննարկել մեր համագործակցության հնարավորությունը։

Ինչ է նշանակում լինել Airalo-ի բաշխման գծով գործընկեր․

Համառոտ նկարագրություն

Դուք կարող եք աշխատել որպես բաշխման գծով գործընկեր, եթե.

- Հանդիսանում եք ինտերնետային կապի մատակարար, մանրածախ վաճառքի կետ կամ ծառայություններ եք մատուցում հաճախորդներին և կազմակերպություններին, որոնք ձեզանից գնում են ինտերնետ կապի լուծումներ, այդ թվում՝ ճամփորդական SIM-քարտեր, eSIM-քարտեր, հաշվի համալրման քարտեր։

- Հանդիսանում եք տուրիստական գործակալ և ցանկանում եք eSIM-քարտերը ներառել ձեր հաճախորդների սպասարկման փաթեթում կամ հնարավորություն տալ նրանց գնել դրանք ձեզնից։

Համառոտ նկարագրություն

Ինչու՞ դառնալ Airalo-ի բաշխման գծով գործընկեր

- Ավելացնելով Airalo-ն ձեր ծառայությունների պորտֆելում, դուք կկարողանաք ձեր հաճախորդներին առաջարկել eSIM-ների վաճառքով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերության լավագույն eSIM-քարտերի լուծումները։

- eSIM-ների հեշտ գնում և քարտերի համալրում հաճախորդների համար կամ Airmoney-ի (Airalo հավելվածում պարգևատրման արժույթը) մուտքագրում ձեր հաշվին:

- 24/7 ռեժիմով աջակցություն և արդեն պատրաստի բրենդային ռեսուրսներ:

Ինչու՞ դառնալ Airalo-ի բաշխման գծով գործընկեր

Ավելի անհատակա՞ն բան եք փնտրում

Եթե ​​փնտրում եք գործընկերության այլ տարբերակ կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ առաջարկվող տարբերակի մասին, գրեք մեզ [email protected] հասցեով, և մենք ձեզ կպատասխանենք։