Airalo

Վերահղում է դեպի Airalo-ի գլխավոր էջ։

Վերադառնալ Իրավաբանական կենտրոն

Ընդհանուր պայմաններ

Ընդհանուր պայմաններ

Airalo-ի առաքելությունն է ապահովել գլոբալ կապ բոլոր ճանապարհորդների համար։ Մենք տրամադրում ենք մեր Հարթակը և Ծառայությունները AirGSM Pte Ltd ընկերության անունից, որը գրանցված է Սինգապուրում հետևյալ հասցեով՝ 6 Raffles Blvd, #03-308 Marina Square, Singapore 039594։ Մենք գործում ենք որպես կապի ծառայությունների ագրեգատոր և առևտրային հարթակ։ Այլ կերպ ասած՝ մենք պարզում ենք, թե որոնք են ինտերնետ կապի լավագույն մատակարարները յուրաքանչյուր երկրի կամ տարածաշրջանի համար և նրանց ծառայությունները հասանելի ենք դարձնում մեր հաճախորդներին Airalo-ի մեր առևտրային հարթակի միջոցով։ Այսկերպ մենք կարողանում ենք տրամադրել eSIM-ներ, որոնք թույլ են տալիս կապի մեջ մնալ աշխարհի ավելի քան 200 երկրներում։

Մեր Ծառայություններից (eSIM-ներ և դրանց հետ կապված աջակցման ծառայություններ) կամ Հարթակից (մեր կայքը, Airalo-ի կողմից սոցիալական մեդիայում կառավարվող էջերը և մեր հավելվածը) օգտվելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ գործող պայմաններին և կանոններին։ Դրանց մեջ մտնում են՝

  • Սույն «Ընդհանուր պայմանները» որոնք միշտ կիրառվում են։ 
  • Մեր ծառայությունների օգտագործման պայմանները”, որոնք կիրառվում են, եթե դուք օգտվում ենք մեր Ծառայություններից։ 
  • Եթե դուք օգտվում եք մեր Ծառայություններից, բայց հասանելիություն եք ստացել դրանց երրորդ կողմի միջոցով (օրինակ՝ գործատուի կամ Airalo-ի գործընկերոջ), ապա “Մեր ծառայությունների օգտագործման պայմանները” շարունակում են կիրառվել, սակայն պետք է դիտարկվեն այդ երրորդ կողմի հետ ձեր համաձայնագրի հետ միասին։ Ձեզ կարող են հասանելի չլինել մեր Ծառայությունների որոշ գործառույթներ, օրինակ՝ հաճախորդների աջակցությունը, և ձեզ համար կարող են կիրառվել գնային այլ պայմաններ և վճարման/գումարի վերադարձի գործընթացներ։ Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի հետ ձեր գործողությունների կամ համաձայնագրերի համար, և
  • Մեր Գաղտնիության քաղաքականությունը և Թխուկների քաղաքականությունը կիրառվում են ձեր անձնական տվյալների հավաքման բոլոր դեպքերում։ Մեր Թույլատրելի օգտագործման քաղաքականությունը և Գումարի վերադարձի քաղաքականությունը կկիրառվեն բոլոր դեպքերում, երբ դուք օգտագործում եք մեր Ծառայությունները։  

(միասին կոչվում են մեր “Պայմանները”)

Մեր Ծառայություններից և Հարթակից կարող եք օգտվել միայն մեր Պայմաններն ընդունելու դեպքում։ Հետևաբար, եթե դուք չեք ընդունում կամ չեք կարող պահպանել դրանք, ապա չպետք է մուտք գործեք մեր Ծառայություններ կամ Հարթակ կամ օգտվեք դրանցից։ Մեր Հարթակից կամ Ծառայություններից օգտվելով, որևէ բովանդակություն դիտելով կամ սեղմելով, գրանցվելով կամ մեր հավելվածն օգտագործելով՝ դուք համաձայնում եք այս պայմաններին։

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք թարմացնել մեր Պայմանները։ Մենք անպայման ձեզ կտեղեկացնեք, եթե փոփոխությունները կարևոր լինեն։ Ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, հետևաբար, եթե այլևս չեք ցանկանում ընդունել մեր Պայմանները, ապա պետք է դադարեցնեք մեր Ծառայություններից կամ Հարթակից օգտվել Պայմանների թարմացումից հետո։

Երրորդ կողմեր․ Այնքանով, որքանով մեր Ծառայությունները կամ Հարթակն ունեն հղումներ երրորդ կողմերի կայքերին կամ սոցիալական մեդիա հարթակներին (օրինակ՝ մեր վճարային ծառայություններ մատուցողներին, Facebook-ին կամ Instagram-ին) կամ տեղադրված են այնտեղ, և գոյություն ունեն օգտագործման առանձին պայմաններ, որոնք վերաբերում են տվյալ կայքին կամ սոցիալական մեդիա հարթակին, դուք համաձայնում եք պահպանել դրանք՝ ի լրումն սույն Պայմանների։ 

Տվյալների փոխանցում Airalo-ին․ Ձեր գաղտնիությունը կարևոր է մեզ համար։ Ձեր անձնական տվյալները, որոնք մենք հավաքում ենք մեր Ծառայություններից կամ Հարթակից օգտվելիս, կմշակվեն մեր Գաղտնության քաղաքականության և Թխուկների քաղաքականության համաձայն։ 

Մտավոր սեփականության իրավունք․ Մեր Հարթակի և Ծառայությունների մտավոր սեփականության բոլոր իրավունքները պատկանում են Airalo-ին կամ տրամադրվել են նրան լիցենզիայի հիման վրա։ Այս իրավունքների մեջ մտնում են հեղինակային իրավունքը (ներառյալ մեր համակարգչային ծրագրային ապահովումը), ապրանքային նշանները, գիտելիքները, առևտրային գաղտնիքները, ինչպես նաև մեր Հարթակի դիզայնը, կազմը և արտաքին տեսքը (միասին՝ “մտավոր սեփականության իրավունքներ”)։ Մեր Հարթակից և Ծառայություններից օգտվելով՝ դուք համաձայնում եք օգտագործել դրանք միայն ըստ նշանակության և համաձայն սույն Պայմանների։ Մենք բարձր ենք գնահատում ձեր կարծիքը մեր Ծառայությունների և Հարթակի վերաբերյալ։ Եթե դուք մեզ կարծիք եք տրամադրում, մենք կարող ենք այն ներառել մեր Ծառայություններում կամ Հարթակում, և դուք հաստատում եք, որ այդ կարծիքի հետ կապված մտավոր սեփականության որևէ իրավունք չի ծագում, և ձեզ որևէ փոխհատուցում չի հասնում։ 

Պատասխանատվությունից հրաժարում․ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ, ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ ՈՐԵՎԷ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ, ՊԱՏԺԻՉ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ԿՈՐՑՐԱԾ ՇԱՀՈՒՅԹԸ, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԵՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԱՅՆ ՉԱՓՈՎ, ՈՐՈՎ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԵԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՄԵՐ ԵՎ ՄԵՐ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է 100,00 ԱՄՆ ԴՈԼԱՐ (ՀԱՐՅՈՒՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐՈՎ։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԹԱԿԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ԿԱ» ԵՎ «ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ» ՀԻՄՈՒՆՔՈՎ։ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՈՐԱԿԸ։ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԻՔՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌՎԵԼ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ։ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԴՈՒՔ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԶ, ՄԵՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ (ՆԵՐԱՌՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ), ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ։

Կիրառելի օրենք և դատարաններ․ Անկախ նրանից, թե որ երկրից եք մուտք գործում մեր Ծառայություններ կամ Հարթակ, սույն Պայմանները և դրանց հետ կապված ցանկացած վեճ կամ պահանջ կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի և Ուելսի օրենսդրությամբ, և Անգլիայի և Ուելսի դատարաններն ունեն բացառիկ իրավասություն։ 

Կոլեկտիվ հայցերից հրաժարում. Դուք համաձայնում եք հրաժարվել ցանկացած կոլեկտիվ հայցի վարույթում որպես հայցվոր կամ կոլեկտիվ հայցի մասնակից մասնակցելու իրավունքից։ Վեճերի լուծման ցանկացած վարույթ պետք է իրականացվի անհատական ​​հիմունքներով, այլ ոչ թե որպես կոլեկտիվ կամ ներկայացուցչական հայց։

Պայմանների կատարում․ Եթե սույն պայմանների որևէ մաս, որը դուք կամ մենք իրավաբանորեն չենք կարող կատարել, կանտեսվի այն չափով, որքանով այն հնարավոր չէ կատարել, իսկ մնացածը կմնա ուժի մեջ։

Հետադարձ կապ․ Եթե հարցեր ունեք սույն Պայմանների հետ կապված, դիմեք այս հասցեով՝ [email protected]։ Եթե ձեզ օգնություն է հարկավոր Ծառայությունների կամ Հարթակի հետ կապված, կապ հաստատեք մեզ հետ էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեով, կամ դիմեք մեզ հավելվածում հասանելի աջակցության գործառույթների միջոցով։

Հավելվածների խանութներ
Մեզ հետ դուք միշտ կապի մեջ եք, որտեղ էլ որ լինեք
Ներբեռնեք Airalo հավելվածը՝ հեշտությամբ և ցանկացած պահի eSIM գնելու, կառավարելու և համալրելու համար։
Ներբեռնել iOS հավելվածը

Վերահղում է դեպի Airalo-ի էջ Apple-ի App Store-ում։

Վարկանիշ
4.7
Ներբեռնել Android հավելվածը

Վերահղում է դեպի Airalo-ի էջ Google Play Store-ում։

Վարկանիշ
4.6
Ենթագիր